ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։
Նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: