Կվերանայվեն պետական սոցիալական բնակարանային ֆոնդում տեղավորվող անձանց ցանկը․ մի քանի ընտանիքներ կարող են համատեղ բնակվել կացարանում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագիտական թիմի հետ համատեղ մշակված «Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովելու կարգը, պայմանները, շահառուների խմբերը, պետական սոցիալական բնակարաբային ֆոնդում կացարանով ապահովման համար պահանջվող տվյալների ու դրանք տրամադրող պետական մարմինների ցանկը հաստատելու, … Read more

Ինչպե՞ս վարորդները կարող են վերականգնել տուգանային միավորները

Որպես կանոն վարորդների կատարած իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորները հանվում են մեկ տարի ժամանակահատվածի համար տրված 13 միավորից։ Սակայն շատերը չգիտեն, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը տալիս է միավորները մասնակիորեն վերականգնելու հնարավորություն։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 304.2-րդ հոդվածը սահմանում է տուգանային միավորների մասնակի վերականգնման կարգը։ Ե՞րբ կարելի է քննություն հանձնել … Read more

Կառավարությունը նախատեսում է փոփոխություն միջգերատեսչական հանձնաժողովի կազմի մեջ․ ՀՀ ԱԱԾ ներկայացուցչի կարգավիճակը կհստակեցվի

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի N 171-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որը նպատակ ունի հստակեցնել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և դրանց ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի կազմում Հայաստանի Հանրապետության ազգային … Read more

Միայն 65 տարին լրացած անձանցից բաղկացած ընտանիքների համար կսահմանվի կացարանով անժամկետ ապահովման կարգ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված «Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովելու կարգը, պայմանները, շահառուների խմբերը, պահանջվող տվյալների և դրանք տրամադրող պետական մարմինների ցանկը հաստատելու, ինչպես նաև մի շարք կառավարության որոշումներ ուժը կորցրած կամ մասնակի ուժը … Read more

«Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան կփոխարինվի «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով․ նոր նախագիծ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված՝  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված Հայաստանի Հանրապետության հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարանների առարկայական վերանայված չափորոշիչների, ծրագրերի՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագիծը, որը նպատակ ունի ապահովելու կրթության բովանդակության արդիականացում, սովորողների կարողունակությունների համակողմանի զարգացում և … Read more

2026-ին կաթնարտադրողները կստանան սուբսիդավորում․ ովքեր կարող են օգտվել

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված, ինչպես նաև հաշվի առնելով կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների առաջարկությունը և հավաքագրված օպերատիվ տեղեկատվությունը՝ «2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որով նախատեսվում է հանրապետության բոլոր մարզերի կովերի անմշակ կաթի արտադրությամբ … Read more

ԻՐԱԶԵԿՈՒՄ․ Կանխավճարների վերադարձ․ մերժման դեպքերը կսահմանվեն օրենքով

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված՝  Պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված «Կանխավճարների վերադարձի համար ներկայացված դիմումի մերժման և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է սահմանել չօգտագործված կանխավճարների վերադարձման նպատակող վճարողի կողմից մաքսային մարմին ներկայացված դիմումի մերժման, ինչպես նաև չօգտագործված կանխավճարների վերադարձման … Read more

2026 թվականի հուլիսի 1-ից կներդրվի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ

Iravaban.net-ը ուսումնասիրել է իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն և 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ ՀՀ կառավարության կողմից ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի փորձնական կիրառման արդյունքում բացահայտված … Read more

Հանրային տեղեկությունների բացահայտման միասնական կարգ է սահմանվում․ կառավարությունը նոր նախագիծ է ներկայացրել

Iravaban.net-ը ուսումնասիրել է իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված՝ «Հանրային տեղեկությունների բացահայտման կարգը և շրջանակը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է պետական տեղեկատվական համակարգերի զարգացմամբ և հանրային տեղեկատվության հասանելիության ու թափանցիկության ապահովման անհրաժեշտությամբ։ Առաջարկվող կարգավորումները՝ Նախագծով նախատեսվում է սահմանել հանրային տեղեկությունների բացահայտման … Read more

e-draft համակարգի մուտքի կանոնները կփոխվեն․ առաջարկվում է պարտադիր նույնականացում «Ես եմ» հարթակով

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակի (e-draft) բարելավման և հանրային քննարկումների կազմակերպման ընթացակարգերի արդիականացման անհրաժեշտությամբ։ Առաջարկվող փոփոխությունները … Read more