Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների սրացումը վերաձևում է ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում և Եվրասիայում. 1990-ականների ռազմավարական գործընկերությունից այն հասել է փոխադարձ անվստահության, կոշտ հռետորաբանության ու մրցակցության։ Հիմքերը կապվում են Թուրքիայի արտաքին քաղաքական ինքնության փոփոխության, պաղեստինյան հարցի առաջնահերթացման և «ՀԱՄԱՍ»-ի հետ կապերի շուրջ լարվածության հետ։ 2023-ի հոկտեմբերի 7-ից հետո կողմերը փոխադարձ մեղադրանքներ … Read more

Փաշինյանը չի պատրաստվում արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը

Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում պաշտոնապես արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը։ «Արձագանքի կարիք չենք տեսնում, որովհետև Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից»,-ասաց Փաշինյանը։ Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին։

Իսրայելի կոսղմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը չի ազատում նրան Արցախում հայության դեմ հանցագործությունների մեղսակցությունից

«Եթե Իսրայելի այս նախաձեռնությունը հասնի իր տրամաբանական եզրահանգմանը, և Իսրայելի խորհրդարանը նույնպես հաստատի Հայոց Ցեղասպանության ճանաչումը որպես պետական դիրքորոշում, մենք կողջունենք այդ կեցվածքը»,-նշում է Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդ՝ անդրադառնալով Իսրայելի կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունմանը։ Հայ դատի կեդրոնական խորհուրդն ընդգծել է, որ միաժամանակ նման ճանաչումը Իսրայելին չի տալիս անձռնմխելիություն պատմական ճշմարտություններից, այդ … Read more

Հայոց ցեղասպանությունը «ճանաչում է» ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմ

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը գրել է. «Անբարո ցինիզմի գագաթնակետն է, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունը «ճանաչում է» մի ֆաշիստական պետություն, որն իր հիմնադրման պահից սկսած Թուրքիայից հետո առաջինն է ամենաշատը պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, անմիջական մասնակցություն է ունեցել Արցախում հայերի պատրիոցիդին և ակնհայտ ցեղասպանություն է իրականացնում Գազայում: Թել Ավիվում և Նյու Յորքում վեր … Read more

Փաշինյանն իր այդ քայլով կանխորոշել է ՍԴ որոշումը (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

Իսկ ե՞րբ է Ադրբեջանը պատժվելու արցախահայության ցեղասպանության համար (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյանը։ Մանրամասները՝ տեսանյութում

Ցեղասպանության ճանաչումը ծանր երկընտրանքի մեջ է դնում Ադրբեջանին․ Ստեփան Դանիելյան

Իսրայելի կառավարության կողմից Կնեսեթում դրված Ցեղասպանության ճանաչման բանաձևին հավանություն տալը մեծ ազդեցություն է ունենալու Մերձավոր Արևելքի իրավիճակի վրա։  Ցեղասպանության ճանաչումը հայերի համար ունի պատմական արդարության նշանակություն, Իսրայելի եւ Թուրքիայի համար այն քաղաքական հակամարտեւթյան շրջափուլ է։ Իսրայելը ցանկանում է այն հավասարակշռել Գազայի ցեղասպանության մեղադրանքին, որում Իսրայելին մեղադրում է Թուրքիան։ Նաեւ սահմանափակել Իսլամական Աշխարհում Թուրքիայի ունեցած հավակնությունները։ … Read more

Բացենք փակագծեր․ Ինչ է որոշել Մոսկվան․ կգնա՞ Նիկոլն արտահերթ ընտրությունների (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Հայաստանը շնորհակալություն կհայտնի՞ Իսրայելին. Արեն Ապիկյան

Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ուշացա՞ծ է` անշուշտ: Երեսպաշտությո՞ւն է` անշուշտ: Հետապնդո՞ւմ են սեփական շահը` անշուշտ: Welcome to real politics. Հիմա հարց: Հայաստանը շնորհակալություն կհայտնի՞ Իսրայելին: Հայաստանը կօգտագործի՞ այդ փաստն ի շահ իրեն միջազգային հարթակներում: Հայաստանը կկարողանա՞ օգտագործի իսրայելական լոբբին աշխարհում Թուրքիայի դեմ: Հա վայ, մոռացել էի… … Read more

Իսրայելը շարունակում է խախտել հրադադարը

Իսրայելը հայտարարել է, որ ոչնչացրել է «Հեզբոլլահի» խոշոր ստորգետնյա օբյեկտը Լիբանանի հարավում։ Ըստ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի և երկրի պաշտպանության նախարարության՝ Մաջդալ Զունի շրջանում ոչնչացվել է ավելի քան 200 մետր երկարությամբ թունել, որտեղ պահվում էին հարյուրավոր միավոր զենք-զինամթերք և Իսրայելի տարածքի ուղղությամբ հարձակումների համար նախատեսված հրթիռային արձակման կայանքներ։ Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ գործողության … Read more