«Ինչո՞ւ է Հայաստանի գործող ռեժիմը շատ ջանասիրաբար լվանում Ալիևի արյունոտ ձեռքերը և ամբողջ աշխարհի առջև լեգիտիմացնում Ադրբեջանի քայլերն ու գործողությունները»
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումի ժամանակ, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահը, հատուկ շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին քաղաքական կամք դրսևորելու և խաղաղության ձգտելու համար։ «Չէի կարող չարձագանքել այս ողորմելի և ստորացուցիչ տեսարանին։ … Read more