Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է

Աշտարակ համայնքի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել։ Այս մասին ահազանգել է «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ–ի նախագահ Կարինե Թորոսյանը` դիմելով ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ Նա նշել է, որ երեխան դպրոցական էքսկուրսիայից հետո է հայտնվել հիվանդանոցում։ «Ինձ մոտ առկա բժշկական եզրակացության համաձայն՝ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։ … Read more

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման և մինչև 93 մլն դրամի փողերի լվացման դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված 3 քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հ.Ե.-ն, Հ.Մ.-ն և Դ.Հ.-ն իրացնելու նպատակով … Read more

Ձերբակալվել է թմրանյութ իրացնող․ մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթ

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց ապրիլի 2-ին։ Ժամը 17․25-ին, Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքում, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բաժին տեղափոխվեց մայրաքաղաքի Հասրաթյան փողոցի բնակիչ 35-ամյա տղամարդ։ Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք և կնիքվեց, իսկ տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, ընդհանուր մոտ ութ գրամ … Read more

Երևանում թմրանյութի արտադրամաս է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության գլխավոր և Երևանի քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում, Քննչական կոմիտեի հետ համագործակցությամբ, մարտի 26-ին, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն է կատարվել Քանաքեռում ապրող 55-ամյա տղամարդու բնակության վայրում։ Տանը հայտնաբերվել են կանեփի սերմեր, մեթադոնային լուծույթի նմանվող թափանցիկ հեղուկով երկու տարա, ապակյա սրվակներ՝ ընդհանուր 150 միլիգրամ մարիխուանայի յուղի նմանվող զանգվածով, ինչպես նաև մարիխուանայի նմանվող … Read more

Ապօրինի շրջանությունից դուրս է բերվել 1 կգ-ից ավելի մարիխուանա – Live News

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անպօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին փետրվարի 23-ին։ Ժամը 17-ին մայրաքաղաքի Հալաբյան փողոցում ձերբակալվեց Դավթաշենի բնակիչ 36-ամյա տղամարդ, իսկ Նորաշենում ձերբակալվեց նույն թաղամասում փաստացի բնակվող 25-ամյա երիտասարդ։ Երկուսն էլ տեղափոխվեցին վարչություն։ Դավթաշենցու խուզարկությամբ, մոխրացած հետքերով կաթուցիչից բացի, հայտնաբերվեց երկու տոպրակ, մեկը լցված 63 գրամ մարիխուանայով, … Read more

Նալբանդյան գյուղի բնակչի տանը մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերվել

23 Փետրվարի, 2026 Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին տվյալներ՝ խոշոր չափերի թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ։ Հետագա լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից և տեղեկությունը ճշտելուց հետո քրեական ոստիկանները փետրվարի 17-ին անցան իրացման աշխատանքին։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ ժամը 22.20-ին քրեական ոստիկանները Հայկավան-Նոր Արտագերս ավտոճանապարհին նախ ձերբակալեցին Հայկավան գյուղի երեք բնակչի և նրանցից … Read more

Իրացման նպատակով մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներկրվել խոշոր չափի թմրանյութ

19 Փետրվարի, 2026 Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մի բնակիչ իրացման նպատակով ձեռք է բերելու մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված խոշոր չափերի թմրանյութ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Տեղեկությունն իրացվեց փետրվարի 11-ին։ Համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ՝ քրեական ոստիկանները Երևան-Աշտարակ ավտոճանապարհին ձերբակալեցին 29-ամյա աբովյանցուն … Read more

2025-ին առգրավվել է 768 կգ թմրանյութ, ինչը 80 տոկոսով ավել է՝ նախորդ տարվա համեմատ․ ՆԳ նախարար

2025-ին առգրավվել է 768 կգ թմրանյութ, ինչը 80%-ով ավելի է նախորդ տարվանից. այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Արփինե Սարգսյանը հայտնեց, որ 2025 թ․ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 614-ով կամ 20,4 տոկոսով, միևնույն ժամանակ, հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 243-ով ավելի դեպք։ Սարգսյանը հայտնեց, որ 2025թ․ ընթացքում առգրավվել է  768 կգ թմրանյութ, … Read more

2025-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 20,4 տոկոսով․ առգրավվել է 768 կգ թմրանյութ

2025 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 614-ով կամ 20,4 տոկոսով։ Միևնույն ժամանակ հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 243-ով ավելի դեպք։ Այս մասին ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Սարգսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ իրավապահների կողմից առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ «Սա կարևոր նվաճում … Read more

Ձերբակալություններ Գյումրիում․ «Թելեգրամով» թմրանյութի առուվաճառքից օգտվողների թիվն ավելանում է

Aravot.am-ի տեղեկություններով, ՆԳՆ պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները երեք օր առաջ՝ գիշերը ժամը 02․10-ին ձերբակալել են 36 և 34-ամյա երկու տղամարդու։ Նրանցից մեկը ՍՊԸ-ի տնօրեն է։ Պարեկները ապօրինի թմրանյութ պահելու ու պատրաստելու հիմնավոր կասկածանքով կանգնեցրել են «Վազ» մակնիշի ավտոմեքենան՝ ձերբակալելով ու ոստիկանության Կումայրիի բաժին տեղափոխելով թե՛ վարորդին և թե՛ ուղևորին, ավտոմեքենան էլ … Read more