2025-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 20,4 տոկոսով․ առգրավվել է 768 կգ թմրանյութ

2025 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 614-ով կամ 20,4 տոկոսով։ Միևնույն ժամանակ հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 243-ով ավելի դեպք։ Այս մասին ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Սարգսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ իրավապահների կողմից առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

«Սա կարևոր նվաճում է, քանի որ գնացել են խոշոր խմբաքանակների հետևից»,– ասաց նա։

Նախարարի խոսքով՝ այս հարցում մեծ դեր են ունեցել պարեկային ծառայողները, և նրանց կողմից բացահայտված հանցագործությունների թիվն աճել է։

«2025 թվականին պարեկային ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2414 դեպք՝ նախորդ տարվա 1866-ի դիմաց, և առգրավել են շուրջ 32 կգ թմրամիջոց»,– նշեց ՆԳ նախարարը։

Leave a Comment