Հունիս 27,2025 09:59
Շիրակի թեմի առաջնորդարանը, որտեղ բնակվում է թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, այս պահին շրջափակված է ոստիկաններով, ներսում քննչական գործողություններ են կատարվում։
Այս պահին չեն թույլատրում ներս մտնել ո՜չ փաստաբան Թամարա Յայլոյանին և ո՜չ էլ ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանին։ Պատգամավորը մեզ տեղեկացրեց, որ ահազանգել է ՀՀ Քննչական կոմիտե, դեռևս կապ հաստատել հնարավոր չէ Քննչական կոմիտեի ղեկավարի հետ։
Դրսում հավաքվել են Միքայել Սրբազանի համակիրները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)