Ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն երկրի գոյության, այլև Հայաստանի շարքային քաղաքացիների համար. Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս մի քանի օրերի ընթացքում ամենասարսափելին այն էր, որ համատարած ստի, ատելության մթնոլորտի սրման, խայտառակ հիստերիաների և շանտաժի հետ մեկտեղ իշխանությունը, ըստ էության, երկիրը դրեց այնպիսի իրավիճակի մեջ, երբ նույնիսկ այն մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով իրենց ձայնը տվեցին նրան, փաստացի երկիրը դատապարտեցին համատարած … Read more

ՀՀ-ում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով և Արևմուտքի միջամտությամբ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik-ի եթերում հայտարարել է, որ Հայաստանում անցկացված ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով և Արևմուտքի միջամտությամբ։ Նա նաև նշել է, որ հայ հասարակության շրջանում առկա է ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների զարգացման պահանջ։

Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է, որ ԿԸՀ-ում ձայներ են գողացել ոչ միայն Բարգավաճ Հայաստանից, նաեւ հարյուրավոր քվեներ են գողացել ինչպես իշխող, այնպես էլ ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերից։ Այդ մասին, փաստերի հստակ արձանագրումով, նույնիսկ հայտարարեց ՔՊ-ի ղեկավար մարմնի ներկայացուցիչը։ Նաեւ՝ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են անդրադարձել ընտրաարդյունքների … Read more

Մանդատներ վերցնելը չի բացառում զուգահեռ փողոցային պայքարը… Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Կարծում եմ ընդդիմությունը բարդ խնդրի առջև է կանգնած… համարյա շեքսպիրյան «լինել, թե չլինել»-ու նման: Իրենց դեպքում, իհարկե, հարցը հետևյալն է՝ վերցնել, թե չվերցնել: Առաջին հայացքից կասկած անգամ չի առաջանում, որ մանդատները չպետք է վերցնել: Բայց այդ դեպքում ինչպես են կարողանալու երեք ուժերը վերահսկել իրենց 200 հոգանոց ցուցակները, որպեսզի … Read more

ԿԸՀ-ի հեռարձակման լինքը կորա՞վ. այդ պահից սկսած ԿԸՀ-ն միայն գրաֆիկներ էր տալիս՝ ոչ օնլայն տարբերակով. ինչո՞ւ. Հարություն Հարությունյան

Ընտրության օրը՝ երեկոյան գրեցի «Ժողովուրդ ԿԸՀ-ի հեռարձակման լինքը կորա՞վ, սենց բան երբեք չի եղել»: Այս մասին գրել է 5-րդ ալիքի գլխավոր տնօրեն Հարություն Հարությունյանը. Այդ պահից սկսած ԿԸՀ-ն միայն գրաֆիկներ էր տալիս ոչ օնլայն տարբերակով: Ինչո՞ւ: Հետագա օրերի զարգացումներից կարելի է ենթադրել , թե ինչ է տեղի ունեցել: ԿՀԸ անդամներին տուն են ուղարկել ՝ քնելու, … Read more

Մեր վերջնական որոշումը կընդունվի բացառապես փաստերի, ապացույցների հիման վրա. «Ուժեղ Հայաստանի» անդամ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արթուր Դանիելյան․ «Սիրելի՛ և ուժե՛ղ հայրենակիցներ, Ինչպես արդեն հայտարարել ենք, «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայումս մանրակրկիտ ուսումնասիրում և փաստագրում է ընտրական գործընթացի ընթացքում կատարված բոլոր խախտումները։ Մեր վերջնական որոշումը կընդունվի բացառապես փաստերի, ապացույցների հիման վրա։ Մենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը, ինչպես նաև այն մեծ … Read more

Ընդդիմադիր դաշտը պետք է արագ կողմնորոշվի – Live News

2 օր է՝ համացանցում ակտիվ քննարկվում են ընտրատեղամասերում և ԿԸՀ-ում տեղի ունեցած կեղծիքները. հրապարակվում են տարբեր արձանագրություններ ու տեսանյութեր, իսկ Փաշինյանն ի պատասխան դրա՝ ընդդիմադիր ուժերի և նրանց ակտիվիստների դեմ գործողությունների անոնս է անում: Դեռ չեմ խոսում նախընտրական շրջանում ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերի, վարչական ռեսուրսի չարաշահման և պետական հսկայական միջոցները իշխող ուժի … Read more

Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների պաշտոնական արդյունքներին. Պեսկով

Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանում քվեարկության պաշտոնական արդյունքներին, նախքան Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքներ ուղարկելը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Այստեղ կարևոր է սպասել ինչ-որ վերջնական պաշտոնական արդյունքների: Այնուամենայնիվ, նախընտրում ենք սպասել պաշտոնական եզրակացությունների»,- նշել է Պեսկովը: Պեսկովը պարզաբանել է, որ քվեարկության ընթացքում Հայաստանից բազմաթիվ … Read more

Մանդատները վերցնելու կամ դրանցից հրաժարվելու հարցը քննարկելը ժամանակավրեպ է. Արթուր Ղազինյան

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մանդատները վերցնելու կամ դրանցից հրաժարվելու հարցը քննարկելը, կարծում եմ, ժամանակավրեպ է:Ներկայուս շատ դժվար է ասել, թե որն է ճիշտ, կախված է մեծ թվով գործոններից և հողի վրա ստեղծված իրավիճակից:Իրավիճակը փոխվում է ամեն ժամ, այսօր շատերի կարծիքով ճիշտ է հրաժարվելը, վաղը կամ մյուս օրը կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, … Read more

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների սկանավորված քաղվածքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները։ Հրապարակվել են բոլոր 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում քվեարկության արդյունքների արձանագրությունները։ Դրանք կարելի է ներբեռնել և ծանոթանալ արդյունքներին։ Հայաստանում հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (727 հազար 827 … Read more