Սա ոչ թե նկարչություն է, այլ մանրանկարչություն է․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)

«Սա ոչ թե նկարչություն է, այլ մանրանկարչություն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի ստացած ձայների առումով ԿԸՀ հայտնած թվերին։ «Այս իշխանությունը 50 + չի ունեցել, ինչը նույնպես լեգիտիմության լուրջ հարց է առաջանում։ Այս իշխանությունը  Սահմանադրություն փոխվելու, Հայ Առաքելական եկեղեցու դեմ որևէ ոտնձգություն անելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու մանդատ … Read more

Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Այս մասին ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Ինչ վերաբերում է մանդատներ վերցնելու կամ դրանցից հրաժարվելու հարցին. կարծում ենք այդ որոշումը պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը։ Այդ որոշումը կկարողանանք կայացնել մի քանի հարցերի պատասխաններն ունենալուց հետո։ Այս հարցում շատ կարևոր է նաև ԲՀԿ շեմը հաղթահարելու հարցը։ … Read more

Վերահաշվարկի համար դիմել են ԲՀԿ-ն, «Միասնության թևերն» ու «Հայաստան» դաշինքը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ի ժամը 11։00-ին։ Թվով 38 ԸԸՀ-ներից 21-ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել։  Թվով 17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից։ Ստացվել է … Read more

Մանիպուլյացիաների կարիք չկա․ ԲՀԿ-ն ստացել է 22 ձայն, և հենց այդ 22 ձայներն էլ մուտքագրված են կայքում․ ԲՀԿ խոսնակ

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, թե 22/18 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրականում ստացել է 7 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 22։Սա ակնհայտ սուտ է։ Ընտրատեղամասի պաշտոնական արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 22 ձայն, և հենց այդ 22 ձայներն էլ մուտքագրված են ԿԸՀ կայքում։Սա … Read more

Կիրանցում ընտրել են մարդիկ, որոնց ես առաջին անգամ էի տեսնում – Live News

Կիրանցեցի Գոհար Վարդանյանը գրում է․ «Երեկվանից, երբ հրապարակվեցին ընտրությունների արդյունքները, հանրային թիրախավորման կիզակետում հայտնվեցին սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ։ Իսկ ատելության ամենամեծ չափաբաժինը հասավ կիրանցեցիներին։ Էս կապակցությամբ մի մեծ «շնորհակալություն» ընդդիմությանը( ընդիմադիր մարդկանց)։ Բայց էս փոստը ընդդիմությանը «շնորհակալություն» հայտնելու մասին չէ.. Այլ այն մասին, թե ինչ ա իրականում տեղի ունեցել, և մի մեծ «շնորհակալություն» էլ իշխանությանը … Read more

Կանադայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին – Live News

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: «Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև գործընկերությունը խորացնելու և մեր երկու ժողովուրդների համար բարգավաճում ստեղծելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելուն»,- նշել է Կանադայի վարչապետը:

Սպասում ենք ԲՀԿ-ի մասով ձայների հաշվարկին․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) – Live News

Սպասում ենք ԲՀԿ-ի մասով ձայների հաշվարկին։ Այս մասին իր տեսաուղերձում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

«Միասնության թևերի» 76 ձայնի փոխարեն ԿԸՀ կայքում հրապարակված է 1 ձայն – Live News

Մեր ձայները գողացել են ու մեծ ծավալներով։ Այս մասին գրել է Արման Թաթոյանը և շարունակել․ «Այս պահի օրինակը` Սյունիքի թիվ 34/32 ընտրատեղամասում «Միասնության թևերը» ստացել է 76 ձայն, իսկ ԿԸՀ կայքում հրապարակված է 1 ձայն»։  

Այսօր ԸԸՀ-ներում վերահաշվարկի նիստեր կանցկացվեն – Live News

Հունիսի 9-ին ժամը 12:00-ին ԸԸՀ-ները կգումարեն նիստեր՝ վերահաշվարկ իրականացնելու դիմումների, ինչպես նաև վերահաշվարկ իրականացնելու նպատակով ԸԸՀ-ների կողմից վիճակահանություններ անցկացնելու օրակարգով: Նիստերը հեռարձակվելու են ԿԸՀ կայքում՝ ԸԸՀ նիստեր բաժնում: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, վերահաշվարկի աշխատանքները պետք է մեկնարկեն հունիսի 9-ի ժամը 14:00-ից: Վերահաշվարկի աշխատանքները իրականացվում են ԸԸՀ-ներում, ԿԸՀ կայքի ուղիղ հեռարձակմամբ: … Read more

Փաշինյանը հաղթել է ընտրություններում, սակայն չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor

Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները վարչապետ Նիկոլ Փաշինյանին թույլ կտան ձևավորել կառավարություն և շարունակել Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու և Արևմուտքի հետ կապերն խորացնելու կուրսը։ Այս մասին գրում է «Stratfor» վերլուծական կենտրոնը։ Միևնույն ժամանակ, փորձագետների գնահատմամբ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մանդատների կանխատեսվող թիվը բավարար չի լինի սահմանադրական փոփոխությունների համար, ինչի համար նրան … Read more