Գործող վարչախումբը մանդատ չստացավ Հայաստանին «ալիևյան սահմանադրություն» պարտադրելու համար․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, թեև դեռևս չեն ամփոփվել Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, այդուհանդերձ հարկ ենք համարում մեր քաղաքական գնահատականը տալ դրանց վերաբերյալ: Դրական ենք համարում ընտրություններին ՀՀ քաղաքացիների բարձր մասնակցությունը։Շնորհակալություն ենք հայտնում հատկապես մեր այն հայրենակիցներին, ովքեր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հանդեպ ունեցած վստահության ուժով քվեարկեցին «Ուժեղ Հայաստան» … Read more

Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը պետք է պայմանավորված լինի քայլերի հստակ արձանագրմամբ․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Անխոս, բարդ վիճակ է այն ընդդիմադիր ուժերի համար, որոնք ընտրություններում հաղթանակ չեն ապահովել, սակայն մուտք են գործել խորհրդարան: Հանրային սպասումներն ու արձագանքները ընտրական գործընթացում ընկալելի են. հասկանալի է նաև մարդկանց մեծ հիասթափությունը: Հատկապես այս հանգրվանային իրավիճակում քաղաքական ուժերն ու առաջնորդները պետք է առաջնորդվեն սառը դատողությամբ և քայլերի … Read more

ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում. Ծառուկյանին գործարք են առաջարկել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններից հետո ամենատրագիկ փաստը թերեւս ԲՀԿ-ի՝ խորհրդարան չանցնելն է, որին ընդամենը մոտ 60 ձայն պակասեց: Ի դեպ, 2021-ի ընտրություններում էլ մոտ 1800 ձայն էր պակասել ԲՀԿ-ին` շեմը հաղթահարելու համար: Սակայն այս անգամ ԲՀԿ-ի անցնել-չանցնելու փաստն առավել առանցքային նշանակություն ունի ՔՊ-ի համար: Բանն այն է, որ 49 տոկոս … Read more

Բևեռացված, պառակտող և ճնշումներով ուղեկցված ընտրություններ․ ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցը

Հայաստանում ԺՀՄԻԳ («Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակ») ընտրությունների դիտորդական առաքելության նախնական եզրակացությունների մասին զեկույց է հրապարակվել, որը ներկայացնում ենք ստորև․ «2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները իրական ընտրություն են առաջարկել քաղաքական այլընտրանքների միջև: Ընտրական գործընթացը եղել է լավ կազմակերպված, չնայած քարոզարշավի ընթացքում նկատվել է արտաքին ուղղակի ճնշում՝ առևտրային սահմանափակումների և անվտանգության սպառնալիքների տեսքով, որոնք ուղղված … Read more

Թուրքիայի ԱԳՆ-ն գոհ է Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքներից

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գոհ է Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքներից։ Մենք ուրախ ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ ավարտվեցին խաղաղության և անդորրի մթնոլորտում, ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Մենք հույս ունենք, որ հետընտրական շրջանը կստեղծի պայմաններ, որոնք թույլ կտան ստորագրել վերջնական խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև։

ԲՀԿ-ն 120 ձայն է հետ բերել՝ միայն 4 ընտրատեղամասի համեմատությամբ. Աբովյան – Live News

«Շատ տարօրինակ էր, երբ հաշվարկի ընթացքում թվեր էին հայտնում, բայց էջերի թարմացման արդյունքում թվերը նվազում էին,- այսօր ԲՀԿ նախընտրական շտաբի անդամների հրատապ ասուլիսին ասաց Արման Աբովյանը։-Խոսքը բացարձակ թվերի մասին է, ոչ թե տոկոսների։ Ինչպես հայտնի է՝ ԲՀԿ-ն այս պահին վերահաշվարկի պրոցեսի մեջ է։ Մենք պահանջել ենք վերահաշվարկ, բոլոր այն տվյալների, որոնք հրապարակվել են, քանի որ … Read more

Նա գիշերը արագ սրեց խաղը, որովհետև գիտեր, որ դուք երկար եք մտածելու՝ ընդունե՞ք մարտահրավերը, թե՞ ոչ

Նախ՝ երբ մարդը հաղթում է, սովորաբար սպասում է արդյունքներին։ Իսկ երբ մարդը վախենում է արդյունքներից, սկսում է արդյունքներից առաջ իրեն հաղթող հայտարարել։ Այնպես որ խնդիրը տոկոսը չէ։ Խնդիրն այն է, որ գիշերվա հապճեպ գործելաոճն ավելի շատ բնորոշ էր ոչ թե հաղթողին, այլ արդյունքներից խորապես անհանգստացած և դրանց հետ ինչ-որ բան արած թեկնածուի վարքագծին։ Երկրորդ՝ հարգելի … Read more

ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը․ ՈՒՂԻՂ – Live News

ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը․ ՈՒՂԻՂ – Live News Skip to content Որոնում Լրահոս Արխիվ Արխիվ Select Month June 2026 May 2026 April 2026 March 2026 February 2026 January 2026 December 2025 November 2025 October 2025 September 2025 August 2025 July 2025 June … Read more

77 ձայնի փոխարեն՝ 1 ձայն, 19-ի փոխարեն՝ 3. Տոնոյանը ԿԸՀ կայքում տվյալների անհամապատասխանություններ է հրապարակել

Մի քանի ժամ առաջ տեղեկացրել էի, որ ԲՀԿ-ն մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկի գործընթաց:  Գրել է Իվետա Տոնոյանը՝ նշելով․ «Տարբեր տեղամասերից ստացված տեղեկատվության համադրմամբ արձանագրել ենք հետևյալ պատկերը՝ 27/7 ընտրատեղամասում հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։ 12/20 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ի օգտին քվեարկել … Read more

Ես լրջորեն կասկածում եմ, որ ՀՀ ընտրությունները կարող են օրինական համարվել. Զատուլին

«Հայաստանում ընտրություններն արդեն գերազանցել են բոլոր ռեկորդները բռնության, վարչական ռեսուրսների օգտագործման և ձերբակալությունների առումով… Ես լրջորեն կասկածում եմ, որ այս ընտրությունները կարող են նույնիսկ օրինական համարվել», — հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Հայաստանում երեկ անցկացված խորհրդարանականա ընտրություններն ու ՔՊ-ի հաղթանակը 49.81% քվեներով։ RTVI-ին տված հարցազրույցում Զատուլինն ասել … Read more