Նա գիշերը արագ սրեց խաղը, որովհետև գիտեր, որ դուք երկար եք մտածելու՝ ընդունե՞ք մարտահրավերը, թե՞ ոչ

Նախ՝ երբ մարդը հաղթում է, սովորաբար սպասում է արդյունքներին։ Իսկ երբ մարդը վախենում է արդյունքներից, սկսում է արդյունքներից առաջ իրեն հաղթող հայտարարել։ Այնպես որ խնդիրը տոկոսը չէ։ Խնդիրն այն է, որ գիշերվա հապճեպ գործելաոճն ավելի շատ բնորոշ էր ոչ թե հաղթողին, այլ արդյունքներից խորապես անհանգստացած և դրանց հետ ինչ-որ բան արած թեկնածուի վարքագծին։ Երկրորդ՝ հարգելի … Read more

Ամեն մի ընտրող տեղամասում պետք է ստանա 18 քվեաթերթիկ. ԿԸՀ – Live News

Տեղամասում պետք է ստանաք ընդհանուր թվով 18 քվեաթերթիկ, որևէ համարի քվեաթերթիկ ստանալուց հրաժարվել չեք կարող։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից: «Դուք ազատ եք ձեր կամքը դրսևորել քվեարկության խցիկի ներսում՝ գաղտնի, ինչպես և պահանջում է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը։ Հունիսի 7-ին գնացե՛ք տեղամասեր և հիշեք՝ ընտրությունների արդյունքները որոշողը ձեզնից յուրաքանչյուրն է»,- ասվում է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունում։

ԱԺ ընտրություններին ընտրելու իրավունք ունի 2 485 232 քաղաքացի

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ՝ քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, նախընտրած վայրի ընտրողների և … Read more

Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ն

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Եթե քվեարկության օրը չեք լինելու ձեր հաշվառման հասցեում, այլ լինելու եք այլ համայնքում, ապա կարող եք մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ն դիմում ուղարկել լիազոր մարմնին՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Այդ դիմումները պետք չէ ԿԸՀ-ին ուղարկել, քանի որ մենք չենք կարող սահմանված կարգով այդ դիմումներին ընթացք տալ։ Հերթական … Read more

Հաշվառում չունեցող ընտրողները կարող են ժամանակավորապես ընդգրկվել ընտրողների ցուցակում

Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները քվեարկությանը մասնակցելու համար կարող են լիազոր մարմին ներկայացնել դիմում՝ ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու վերաբերյալ։ Դիմումները կընդունվեն ընտրատեղամասերի ձևավորումից հետո (ապրիլի 23-ից)։ Հետևապես՝ դիմումը պետք է ներկայացնել լիազոր մարմին՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ մինչև ժամը 14:00-ն՝ այսինքն՝ մինչև մայիսի 26-ը։ … Read more