Երևանում կսկսվի ընտանի կենդանիների չիպավորում և առաջին կացարանի շահագործում․ «Էկոսֆերա»

2025 թվականի ընթացքում 4140 թափառող կենդանի է տեղափոխվել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի կլինիկա։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում տեղեկացրել է կառույցի տնօրեն Հարություն Առաքելյանը։ Միաժամանակ նա հայտնել է, որ նշված կենդանիներից 766-ը քնեցվել է։ «2703 թափառող շուն ստերջացվել և պատվաստվել է կատաղություն հիվանդության դեմ: 671 կենդանի, որոնք արդեն նախկինում մեր կողմից ստերջացված … Read more

Ըստ Բեգոյանի՝ բնության մեջ ոչինչ հավերժ չէ, այդ թվում՝ ծառը. թեղիները կփոխարինվեն սաֆորաներով. «Էկոսֆերա»

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետը նոր սարքի օգնությամբ ցույց է տալիս Պռոշյան փողոցի թեղիների առողջական վիճակը՝ փաստելով, որ դրանք «հիվանդ են»։ Կառույցի տնօրեն Արմեն Բեգոյանը լրագրողներին մանրամասն ներկայացրեց ստեղծված իրավիճակը. «Թեղի ծառատեսակները Երևանում տնկվել են 1940-50-ական թվականներին։ Այդ ժամանակ քաղաք են ներկրվել նաև արժեքավոր տեսակներ՝ սոսիներ, կաղնիներ և այլն։ Սակայն տնկանյութի մեծ ծավալի … Read more

Փորձագետները հորդորում են հանգստանալ. «թունավոր անձրևի» տարածում և մթնոլորտային ֆոնի փոփոխություն Հայաստանում չեն արձանագրվել․ «Էկոսֆերա»

Այս օրերին համացանցում և տարբեր լրատվամիջոցներով քննարկվում է «թունավոր անձրևի» վտանգի հարցը։ Մտահոգությունը պայմանավորված է Իրանի դեմ ընթացող ռազմական գործողություններով և հարևան երկրների վրա դրանց հնարավոր բացասական ազդեցությամբ։ Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է Իրանի նավթի պահեստարանների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով առաջացած հրդեհներին։ Նավթի պահեստարանների այրման ժամանակ մթնոլորտ են արտանետվում թունավոր նյութեր, որոնք վտանգ են … Read more

«ԳՊՄ Գոլդ»-ը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչամբարը վերամշակելու և նոր բջիջ կառուցելու ծրագիր ունի․ «Էկոսֆերա»

«ԳՊՄ Գոլդ» ՍՊԸ-ն ցանկանում է վերամշակել Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչերը և այդ նպատակով նախատեսում է պոչամբարի նոր բջիջ կառուցել։ Ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ՝ պոչամբարի վերամշակման արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասը կլինի նվազագույն, իսկ կուտակված պոչերի ծավալները կկրճատվեն։ Նոր բջջի կառուցումը նախատեսվում է հենց պոչամբարի տարածքում: Պոչերից ազատված հատվածն ընդհանուր տարածքից պետք է առանձնացվի արդեն իսկ … Read more

Հռոմում` Կոլիզեի մոտ կհատվեն պատմական սոճիները՝ փլուզման վտանգի պատճառով․ «Էկոսֆերա»

Իտալիայի մայրաքաղաքում սկսվել է պատմական հովանոցավոր սոճիների հարկադիր հատումը։ Առաջին 36 ստուգված ծառերից 12-ը համարվել են անկայուն և պետք է հեռացվեն՝ հանկարծակի փլուզման բարձր ռիսկի պատճառով։ Որոշման հիմնական պատճառը ծառերի անկման աճող թիվն է. տարեսկզբից Կոլիզեումը Վենետիկի հրապարակին կապող աշխույժ պողոտայում արդեն երեք մեծ ծառ է ընկել՝ թեթև վնասվածքներ պատճառելով երեք անցորդի։ Մասնագետները դարավոր սոճիների … Read more

«-46» ձմեռային փառատոն և «Ձնամարտ». ինչպե՞ս է զարգանում զբոսաշրջությունը Հայաստանում․ «Էկոսֆերա»

Հայաստանն ունի ձմեռային զբոսաշրջության երեք հիմնական կենտրոն՝ Ծաղկաձորը, Աշոցքը և Ապարան համայնքում գտնվող «Մայլերը»։ Հունվարը սովորաբար պասիվ ամիս է, սակայն 2026 թվականի հունվարին գրանցվել է 30% աճ. ընդունել ենք 176 հազար զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 40 հազարով ավելի է։ Այս տարի դեռևս սպասվում է երկու խոշոր միջոցառում՝ «-46» ձմեռային փառատոնը և «Ձնամարտը»։ … Read more

16.5 մլն դրամի վնաս, 34 հատված կաղնի և չավարտված նախաքննություն․ ո՞ր փուլում է Բուսաբանական այգու գործը․ «Էկոսֆերա»

2025 թվականի մարտ ամսին ահազանգ ստացվեց Երևանի բուսաբանական այգու ծառուղու հատման մասին։ Դրանից հետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացրեցին, որ «ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տարածքում հատված ծառերի վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ։ Վարույթի շրջանակներում իրականացված զննության արդյունքում այգու հարավ-արևելյան հատվածում արձանագրվել էր «Կաղնի ամառային» տեսակի 34 ծառի ապօրինի հատում (35-74 … Read more

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ սահմանազատման աշխատանքներից հետո հնարավոր համատեղ անտառպատումների և Հայաստանում COP17-ի կազմակերպման մասին․ «Էկոսֆերա»

Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում կայացված որոշումներից, էկոպարեկային ծառայության աշխատանքներից, անտառահատումներից ու COP17 համաժողովի նախապատրաստական գործընթացից խոսել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։ 2025 թվականին պետական բյուջեից 6,3 մլրդ դրամ է հատկացվել միայն էկոպարեկային ծառայության գործունեության համար։ Ծառայությունն այս պահին գործում է Սյունիքի մարզում։ Նախարարը ներկայացրեց արձանագրված ապօրինի դեպքերը և պարզաբանեց, թե ինչու հանրապետության մյուս մարզերը դեռևս … Read more

Ախթալայի հանքում գործադուլ․ հորատողները պահանջում են աշխատավարձի բարձրացում․ «Էկոսֆերա»

Ախթալա-Շամլուղի հանքերի 50 հորատողներ արդեն մի քանի օր է՝ գործադուլ են անում։ Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում և անվտանգության նորմերի բարելավում։ Գործադուլավորների խոսքով՝ ստացած աշխատավարձը չի համապատասխանում իրենց կատարած աշխատանքի ծավալին ու բարդությանը։ Լոռու մարզից բնապահպան, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը նշում է, որ գործադուլի մասնակիցները ստորգետնյա տարածքում աշխատանք իրականացնողներ են։ Նրանց գործը ծանր է և ռիսկային, … Read more

Օդի որակը Երևանում՝ վերահսկելի, իրավախախտումները՝ աճող․ ԲԸՏՄ․ «Էկոսֆերա»

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) 2025 թվականին մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ արձանագրել է իրավախախտման 617 դեպք։ Այս մասին հայտարարել է տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը՝ նշելով, որ ընդհանուր տուգանքների չափը կազմել է 34 մլն 980 հազար դրամ՝ 2024-ի 31 մլն 650 հազարի համեմատ։ «2025-ին մեր առջև դրված բոլոր խնդիրները կատարել ենք։ 2024 թվականին … Read more