Հայաստան-Շվեյցարիա համագործակցությամբ կստեղծվի անտառների մոնիթորինգի համակարգ․ «Էկոսֆերա»

Ստորագրվել է «Աջակցություն Հայաստանում անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգի ստեղծմանը» ծրագրի իրականացման համաձայնագիրը, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր ելույթում մանրամասնեց՝ համաձայնագիրը … Read more

Կով կթել, հող մշակել, սմարթֆոնը մոռանալ. էկոկրթության յուրօրինակ ճամբար Հայաստանում. «Էկոսֆերա»

Բնապահպանական հիմնախնդիրների այս դարաշրջանում անչափ կարևոր է բնապահպանական կրթությունը, այն էլ՝ արժեքահեն։ Այս համատեքստում այսօր խոսելու ենք մի գաղափարի մասին, որը մի քանի տարի իրականացվում է Հայաստանում։ Խոսքը ագրոճամբարի մասին է, որտեղ երեխաները ծանոթանում են բնության արժեքներին, ակտիվ մասնակցում գյուղական կյանքին և կտրվում սմարթֆոններից։ Իրական գյուղական կյանքին ու բնությանը շատ մոտ լինելու նպատակով «Ագարակ» ագրոճամբարն … Read more

Ապրիլի 18-ին շաբաթօրյակ Հրազդանի կիրճում. մեկնարկում է բնապահպանական մեծ նախաձեռնություն․ «Էկոսֆերա»

Ապրիլի 18-ին Երևանի քաղաքապետարանն ու «Գրին գրին» ՀԿ-ն Հրազդանի կիրճում կիրականացնեն շաբաթօրյակ, այս մասին Երևանի գործակարգավարական նիստի ընթացքում տեղեկացրեց Բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանը։ «Կիրճը բաժանվել է մի քանի մասերի, որոնք հիմնականում ըստ բարդության աստիճանների են ներկայացված։ Նշեմ, որ սրանք ոչ միայն մաքրապատման աշխատանքներ են, այս աշխատանքներն իրականացվելու են աղբի տեսակավորմանը զուգահեռ։ Այս միջոցառման … Read more

Զբոսաշրջության նոր միտումներ․ Հայաստանը զարգացնում է էկո, ագրո և գաստոտուրիզմը․ «Էկոսֆերա»

Լինել հյուրընկալ երկիր, ունենալ հյուրասեր ժողովուրդ և աշխարհի ամենահամեղ խոհանոցներից մեկը. այս ամենը դեռևս բավարար չէ էկոզբոսաշրջիկներին գրավելու համար։ Մարզերում դեռևս առկա է ծառայությունների որակի և ծավալի խնդիր։ Ինչպիսի՞ն են էկոտուրիզմի, ագրոտուրիզմի և գաստրոտուրիզմի զարգացման հնարավորություններն ու իրականացվող ծրագրերը Հայաստանում։ Հայկական բրենդներ և գյուղական հյուրասիրություն Ծիրանը, խաղողն ու դեղձն այսօր Հայաստանի այցետոմսերն են։ Զբոսաշրջիկներին գրավում … Read more

Շնամարտ Սպիտակում. «Դինգո» ՀԿ-ի ահազանգով 3-ը ձերբակալվել են, 30-ը բերման ենթարկվել. «Էկոսֆերա»

Սպիտակում շնամարտեր են կազմակերպվել։ «Դինգո» թիմի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանն է ահազանգել ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով լուսանկարներ ու տեսանյութ, որոնցում երևում է, թե ինչպես են չորս կանայք փորձում խոչընդոտել Սպիտակ քաղաքում անցկացվող շնամարտերը։ Մի խումբ տղամարդիկ սպառնում են կանանց և հրում նրանց, որպեսզի վերջիններս չմիջամտեն։ Կանայք իրենց հերթին հայտարարում են, որ շնամարտերի անցկացումը քրեորեն պատժելի արարք … Read more

Հայաստանում ջրային պաշարները նվազում են․ փորձագետները ահազանգում են․ «Էկոսֆերա»

Ինչո՞ւ է Հայաստանում գնալով սրվում խմելու ջրի խնդիրը, այն հատկապես Երևանում արդեն ցայտուն է։ Հիդրոլոգ Բենյամին Զաքարյանի դիտարկմամբ՝ Հայաստանում սակավաջրության խնդիրը բազմաշերտ է, ինչը կապված է և՛ խմելու ջրի ու ոռոգման ջրամատակարարող խողովակների մաշվածության, և՛ կլիմայի փոփոխության հետ։ Խոսելով կառավարման խնդրից՝ մասնագետը նշում է, որ ավելի օպտիմալ կառավարման անհրաժեշտություն ունենք։ «Նախևառաջ պետք է կառավարումն իրականացվի … Read more

«Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակում․ «Էկոսֆերա»

«Երկրի ժամը» համաշխարհային շարժում է, որը կազմակերպվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից: Միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ ամբողջ աշխարհում խրախուսելով անհատներին, համայնքներին, ընկերություններին և տնային տնտեսություններին մարտի վերջին շաբաթ օրը՝ երեկոյան ժամը 20:30-21:30-ը, մեկ ժամով անջատել ոչ առաջնային օգտագործման էլեկտրական լույսերը։ Այս տարի միջոցառումը փոքր-ինչ տարբերվում էր, քանի որ անցկացվեց Հանրապետության հրապարակում՝ հատուկ բացօթյա … Read more

Թափոնների տեսակավորում կա, բայց վերամշակումը՝ անկման մեջ․ «Էկոսֆերա»

Հայաստանում վերամշակման ցուցանիշների առումով անկում ունենք՝ մասնավորապես ՊԷՏ տեսակի պլաստիկի վերամշակման առումով։ Խնդիրը կապված է ռուբլու փոխարժեքից և համաշխարհային պլաստիկի գներից։ Հայաստանում տարեկան գոյանում է 440 միլիոն պլաստիկ շշի թափոն կամ 11,5 հազար տոննա։ Եվ սա միայն խմիչքից գոյացած շշերի քանակն է։ Այսքանից վերամշակվում է միայն 5%-ը։ Մնացածը հայտնվում է աղբավայրում։ Թափոնի տեսակավորումը կարևոր նախապայման … Read more

Մարտը՝ բնապահպանական «կանաչ» օրերի ամիս․ անտառի, ջրի և օդերևութաբանության համաշխարհային օրերը՝ Հայաստանում․ «Էկոսֆերա»

Մարտը բնապահպանական միջոցառումներով հագեցած ամիս է։ Բնապահպանական օրացույցում «կանաչ» օրերը հետևում են մեկը մյուսին։ Ամիսը մեկնարկեց Վայրի բնության համաշխարհային օրով և ավարտվեց Օդերևութաբանության համաշխարհային օրվա հանդիսավոր միջոցառմամբ։ Մարտի 21-ին նշվեց Անտառների միջազգային օրը՝ ամենամյա տոն, որը նվիրված է անտառների պահպանությանը։ Այն հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ և առաջին անգամ նշվել … Read more

Կարպսի ջրամբարում հայտնաբերվել է մողեսի նոր կուսածին տեսակ․ այն ունի պահպանության խնդիր․ «Էկոսֆերա»

Հայաստանում բացահայտվել է կուսածին մողեսի տեսակ, որը, սակայն, վտանգված է։ Լուրն «Էկոսֆերային» հայտնում է պրոֆեսոր Մարինե Առաքելյանը։ Նա նշում է՝ Հայաստանում առաջին անգամ է հաստատվել այդ կուսածին տեսակը, մինչ այս հանդիպել է Թուրքիայի տարածքում։ Միաժամանակ, գիտնականն ահազանգում է, որ մեր երկրում մանր կենդանատեսակների զգալի մասը հայտնվել է անհետացման եզրին՝ պաշտպանությանն առնչվող խնդիրների պատճառով. ապրելավայրերն են … Read more