Իրանը պատերազմի ընթացքում վնասել է ԱՄՆ 20 ռազմական օբյեկտ. BBC – Live News

Իրանի զինված ուժերը վնասել են առնվազն 20 ամերիկյան ռազմական օբյեկտների փետրվարին ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության սկզբից ի վեր։ Այս մասին հաղորդել է BBC-ն, որի լրագրողներն ուսումնասիրել են արբանյակային պատկերներն ու տեսանյութերը Զեկույցում նշվում է, որ Իրանը հարվածել է ԱՄՆ օբյեկտներին Մերձավոր Արևելքի 8 երկրներում՝ Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում, Կատարում, Քուվեյթում, Իրաքում, Հորդանանում, Բահրեյնում և Օմանում։ … Read more

Զինված ուժերում խաղաղությունը ժամանակավոր են համարում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը «խաղաղության» թեման հաղթաթուղթ են դարձրել իրենց ձեռքին եւ շարունակ խոսում են նաեւ սահմանազատման մասին ու հավաստիացնում, որ դրա արդյունքում ադրբեջանական զինուժը դուրս է գալու Հայաստանի սուվերեն տարածքի այն 200 քառակուսի կիլոմետրից, որտեղ արդեն 4 տարի է՝ նստած է եւ անգամ դիրքեր է կառուցում, գործող զինվորականները խոսում … Read more

ՊՆ-ը հերքում է Ջերմուկի հատվածում դիրք հանձնելու մասին լուրերը – Live News

ՀՀ ՊՆ-ից հերքում են տարածել, որում ասվում է․ «Քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռևս անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է հայտնում, թե իբր վերջերս Ջերմուկի հատվածում ՀՀ զինված ուժերի «բանակային դիրք է հանձնվել»: Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է: Իրավապահ մարմիններին հորդորում ենք ուսումնասիրել նշված տեսանյութն ու դրանում տեղ գտած տեղեկությունները՝ իրավական … Read more

Ռուսաստանը միջուկային զորավարժությունների շրջանակում միջուկային զինամթերք է տեղափոխել Բելառուս

Ռուսաստանի զինված ուժերը միջուկային զորավարժությունների շրջանակում զինամթերք են հասցրել Բելառուսում գտնվող հրթիռային բրիգադի դաշտային պահեստային կետեր։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Միջուկային զորավարժությունների շրջանակում միջուկային զինամթերք է մատակարարվել Բելառուսի Հանրապետությունում գտնվող հրթիռային բրիգադի դիրքային տարածքի դաշտային պահեստային կետեր։ Բելառուսական հրթիռային ստորաբաժանման անձնակազմը մարտական ​​​​ուսումնական առաջադրանքներ է կատարում՝ «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի համար հատուկ … Read more

Պեսկովը պատմել է, թե երբ կհաստատվի հրադադար – Live News

Ուկրաինական հակամարտությունում հրադադար կհաստատվի այն պահին, երբ Վլադիմիր Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի զինված ուժերը ռուսական տարածքից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Զելենսկին պետք է հրաման տա Ուկրաինայի զինված ուժերին՝ դադարեցնել կրակը և լքել Դոնբասի տարածքը, լքել ռուսական տարածքը: Այդ ժամանակ կլինի հրադադար, և կողմերը հանգիստ կարող են զբաղվել բանակցություններով»,- ասել է նա … Read more

Մենք նրանց վերադարձնելու ենք քարե դար. Թրամփն սպառնացել է Իրանին – Live News

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 1-ի երեկոյան հայտարարել է, թե ԱՄՆ զինված ուժերը գրեթե հասել են իրենց նպատակներին Իրանում։ 19 րոպե տևող իր ելույթում նա ընդգծել է, որ ավելի քան մեկ ամիս շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում ամերիկյան կողմը ոչնչացրել է Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը, ինչպես նաև կաթվածահար է արել Թեհրանի բալիստիկ հրթիռային և … Read more

Հրթիռի բեկոր է ընկել Թել Ավիվի կենտրոնում, որտեղ գտնվում են օտարերկրյա դեսպանատները

Հրթիռի բեկոր է ընկել Թել Ավիվի կենտրոնում, որտեղ գտնվում են օտարերկրյա դեսպանատները։ Իրանական և իսրայելական լրատվամիջոցները հրապարակում են քաղաքում հրթիռների անկման հետևանքների կադրեր։ Իսրայելի «12-րդ ալիքը» հաղորդել է, որ մի քանի մեքենաներ հրդեհվել են կենտրոնական Պետահ Տիկվա քաղաքում։ Հեռուստաալիքը նաև հրապարակել է Թել Ավիվի ափամերձ գծի վրա բարձրացող ծխի կադրերը։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ … Read more

Իրանի «հրթիռային քաղաքը»՝ տեղակայված գրանիտե լեռան ներսում – Live News

Իրանի «հրթիռային քաղաքը» տեղակայված է Յազդ քաղաքի շրջանում՝ գրանիտե լեռան ներսում։ Հաղորդվում է, որ օբյեկտը գտնվում է մոտ 440–500 մետր խորության վրա, ունի բազմաթիվ թունելային ելքեր լեռան տարբեր կողմերից, ներսում գործում է երկաթուղային համակարգ՝ հրթիռների տեղափոխման համար: ԱՄՆ-ի ամենահզոր հակաբունկերային ռումբը՝ GBU-57 Massive Ordnance Penetrator, տեսականորեն կարող է խոցել ավելի քան 60 մետր բետոն, ինչը … Read more

Իրանը հայտարարել է Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ պատասխան գործnղության 82-րդ փուլի մասին

Իրանը պատասխան հարվածների 82-րդ շարքի ընթացքում գրոհել է Բահրեյնում, Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազաները։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: ««Ճշմարիտ խոստում – 4» գործողության 82-րդ փուլը հաջողությամբ իրականացվել է ԱՄՆ բազաների թիրախների դեմ՝ Քուվեյթի Արիֆջանում, Սաուդյան Արաբիայի Էլ-Խարջում, ԱՄՆ լոգիստիկ պաշտպանական KGL համալիրում՝ ի պատասխան այդ կենտրոնից իրանական Խորամշահր քաղաքի … Read more

ԱՄՆ զինված ուժերը կենտրոնացել են իրանական ականակիր նավերի ոչնչացման վրա, որպեսզի չեզոքացնեն Հորմուզի նեղուցը շրջափակելու Իրանի հնարավորությունները

ԱՄՆ զինված ուժերը կենտրոնացել են իրանական ականակիր նավերի և այդ նպատակների համար ձևափոխված արագընթաց մոտորանավակների ոչնչացման վրա, որպեսզի չեզոքացնեն Հորմուզի նեղուցը շրջափակելու Իրանի հնարավորությունները: Այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը: ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնիի խոսքով՝ ամերիկյան զինվորականներն արդեն ոչնչացրել են նման տիպի 44 նավ։ Ականակիրների վրա հարձակվելու համար օգտագործվում է ավիացիա, այդ … Read more