Հրթիռի բեկոր է ընկել Թել Ավիվի կենտրոնում, որտեղ գտնվում են օտարերկրյա դեսպանատները

Հրթիռի բեկոր է ընկել Թել Ավիվի կենտրոնում, որտեղ գտնվում են օտարերկրյա դեսպանատները։ Իրանական և իսրայելական լրատվամիջոցները հրապարակում են քաղաքում հրթիռների անկման հետևանքների կադրեր։

Իսրայելի «12-րդ ալիքը» հաղորդել է, որ մի քանի մեքենաներ հրդեհվել են կենտրոնական Պետահ Տիկվա քաղաքում։ Հեռուստաալիքը նաև հրապարակել է Թել Ավիվի ափամերձ գծի վրա բարձրացող ծխի կադրերը։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ Իրանից արձակված հրթիռը բազմաթիվ մարտագլխիկներ է ունեցել։ Տուժած տարածքներ են ուղարկվել որոնողական-փրկարարական և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբեր։

Իսրայելի արտակարգ ծառայությունները հայտնել են, որ վերջին հարձակման ժամանակ վեց մարդ թեթև վիրավորվել է։

Leave a Comment