Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա հարվածներից․ Զելենսկի

5 Սեպտեմբերի, 2026

Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա հարվածներից։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա հարվածներից: Ակնկալում ենք, որ ռուսները նույնը կանեն Կիևի հարցում»,- գրել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում հարվածներ չհասցնել Կիևին:

Leave a Comment