Երևանում մենքենան բախվել է էլեկտրասյանը․ երեք տուժած կա

24 Հունվարի, 2026 Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Մ.-ն իր վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցի սկզբնամասում՝ կամրջի տակ գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Երքաղույս» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդ Սարգիս … Read more

Հայաստանի ապագան անմիջականորեն կապված է տարածքային համաչափ զարգացման ապահովման հետ․ «Փաստ»

Հայաստանի տարածքային անհամաչափ զարգացումը ժամանակակից հանրային, տնտեսական և սոցիալական դիսկուրսի ամենաակտուալ և դժվար լուծվող խնդիրներից է, որը տարիներ շարունակ ձևավորել է երկրի սոցիալ-տնտեսական դիմագիծը և խորացրել է կենտրոն-մարզ հարաբերությունների բևեռացվածությունը։ Այս խնդիրը միայն թվային ցուցանիշների կամ մակերեսային սոցիալ-տնտեսական տեմպերի հարց չէ։ Այն ներառում է կառավարման արդյունավետության, սոցիալական արդարության, ժողովրդագրական կայունության, ազգային անվտանգության և երկարաժամկետ զարգացման … Read more

Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալանոց խցանում է. «Վարորդի ընկեր» ՀԿ

23 Հունվարի, 2026 «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով. «Ամբողջ Երևանը սառած է, փողոցները՝ հայելու պես, մեքենաները՝ քայլքի արագությամբ։Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալի հասած խցանում է։ Խնդրում եմ՝— պահպանեք անվտանգ արագություն— պահեք հեռավորություն— առանց ձմեռային անվադողերի դուրս մի եկեք— հնարավորության դեպքում՝ չօգտագործեք մեքենաԶգուշություն բոլոր վարորդներին, ճանապարհը չի ներում սխալներ»։

Հոսանքի տատանումներ՝ Երևանի մետրոպոլիտենում. գնացքը մնացել էր կայարանների միջև

21 Հունվարի, 2026 Երևանի մետրոպոլիտենի Բաղրամյան-Բարեկամություն հատվածում գնացքների տեղաշարժը վերականգնվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի փոխացմամբ՝  հայտնել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։ Նշենք, որ քիչ առաջ Երևանի մետրոպոլիտենի Բաղրամյան-Բարեկամություն հատվածում  դադարեցվել էր գնացքների տեղաշարժը եւ գնացքը մնացել էր կայարանների միջեւ։ Ասլանյանի խոսքով՝ գնացքների տեղաշարժի ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է եղել հոսանքի տատանումով։ Ներկայումս խնդիրը լուծված է, և … Read more

Հերթական վթարը Երևանում՝ մերկասառույցի պատճառով. քաղաքացի է տուժել

19 Հունվարի, 2026 Այսօր՝ հունվարի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում «Volkswagen ID4 մակնիշի ավտոմեքենան Դավթաշեն Միկոյան 4 հասցեում բախվել է ճանապարհի տեղադրված հետիոտնի համար նախատեսված ցուցանակին և կոտրել այն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցուցանակը ընկել է այդ պահին հետիոտնի անցման վայրով անցնող կին … Read more

Երևանում անչափահասների մասնակցությամբ միջադեպի ու կրակոցի դեպքի  գործով 5 անձ է ձերբակալվել

15 Հունվարի, 2026 Նախօրեին՝ հունվարի 14–ին, Երևանում անչափահասների մասնակցությամբ միջադեպի ու կրակոցի դեպքի  առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը,  որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնում են, որ 5 անձ ձերբակալվել է, նախաքննությունը … Read more

Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ

14 Հունվարի, 2026 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հայտնում է, որ հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները և մայրաքաղաքի փողոցների որոշ հատվածներում մերկասառույցի առկայությունը, ինչպես նաև դրանց արդյունքում առաջացած խցանումները՝ մայրաքաղաքի հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ: Տեղեկացնում ենք, որ այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով։ Հասարակական տրանսպորտի ողջ տեղաշարժը հասանելի է Yandex … Read more

Երևանից սկսած՝ բոլոր ճանապարհները գտնվում են վթարային, անմխիթար վիճակում. «Վարորդի ընկեր» ՀԿ

14 Հունվարի, 2026 «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Հարգելի վարորդներ, հորդորում ենք լինել առավել զգոն, ուշադիր և զիջող։ Երթևեկեք առանց արագությունը գերազանցելու, քանի որ Երևանից սկսած՝ գրեթե բոլոր ճանապարհները գտնվում են վթարային, անմխիթար վիճակում։ Քաղաքապետարանի կողմից որևէ էական աշխատանք չի իրականացվել, իսկ ճանապարհները փաստացի մատնված են անգործության։ Այս անպատասխանատու վերաբերմունքի հետևանքով … Read more

Հրդեհ` Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում – Yerevan Today

10 Հունվարի, 2026 Հրդեհ` Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում։ Ձեռքի ուղեբեռը բռնկվել է թռիչքի ժամանակ SHOT-ը տեղեկացել է, որ այսօր FlyOne Armenia 3F324 չվերթի ուղևորի պայուսակը, որը պարունակում էր անձնական իրեր, այրվել է դեպի Երևան՝ վայրէջքի ժամանակ։ Ականատեսների խոսքով՝ ուղեկցորդուհիները արագ և արդյունավետորեն արձագանքել են՝ մարելով կրակը երեք հրդեհաշիջիչով։ Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ բռնկվել է … Read more

Ձյուն, մերկասառույց․ եղանակի տեսությունն առաջիկա օրերին

Երևանում հունվարի 10-ի և 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 11-12-ին, 13-ի գիշերը, 15-ի ցերեկը սպասվում է