Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ

14 Հունվարի, 2026

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հայտնում է, որ հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները և մայրաքաղաքի փողոցների որոշ հատվածներում մերկասառույցի առկայությունը, ինչպես նաև դրանց արդյունքում առաջացած խցանումները՝ մայրաքաղաքի հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ:

Տեղեկացնում ենք, որ այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով։

Հասարակական տրանսպորտի ողջ տեղաշարժը հասանելի է Yandex և 2GIS հարթակներում։

Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը։

Leave a Comment