Սոս Պետրոսյան. «Ուրախությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Տաշիր Գրուպ»-ին, որ այսպիսի շքեղ կրկես է կառուցել մեր հանդիսատեսի համար»

«Tashir Arena»-ի բացման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Aravot.am-ը կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանից հետաքրքրվեց, թե «Tashir Arena»-ն ինչո՞վ է տարբերվում Երեւանի հին կրկեսից, որտեղ ինքը երկար տարիներ աշխատել է: «Ուզում եմ մի փոքր գնալ հիշողությունների աշխարհ: Երբ 1970 թվականին ավարտեցի Մոսկվայի կրկեսային ուսումնարանը, ինձ մեծն Լեոնիդ Ենգիբարյանը հենց Մոսկվայում ասաց, որ մենք աշխատելու ենք Երեւանի … Read more

Սամվել Կարապետյանն իր հոբելյանի օրը տոն նվիրեց փոքրիկներին

Օգոստոսի 18-ին «Տաշիր Արենայում» ՝ Երեւանի կրկեսի նորացված շենքում կայացավ բարեգործական համերգ՝ «Երեխաները՝ երեխաների համար» խորագրով: Համերգը տեղի ունեցավ կրկեսի ոչ պաշտոնական բացման շրջանակում՝ որպես հատուկ միջոցառում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ: Իր ծննդյան 60-ամյակի օրը նա որոշել էր տոն պարգեւել երեխաներին: Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր Արենայի» հարկի ներքո հյուրընկալվեցին 1200 երեխաներ եւ … Read more

«Անցել ենք Կրկեսի վրա 30 միլիոն դոլար ներդրման շեմը․ սեպտեմբերի 22-ին կամ 25-ին տեղի կունենա Կրկեսի բացումը»․ Նարեկ Կարապետյան

«Սեպտեմբերի 22-ին կամ 25-ին տեղի կունենա Կրկեսի բացումը»,-լրագրողների հարցին՝ ե՞րբ կբացվի Կրկեսը, «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։ Նա պարզաբանեց, թե ինչու մինչև այժմ Կրկեսը չի բացվել․ «Կրկեսի շենքը մենք գնել … Read more

«Ես չափազանց ուրախ եմ այս ծրագրի համար եւ վստահ եմ, որ այն լինելու է աշխարհի լավագույն շոուներից մեկը». մոնղոլ կոնտորսիոնիստ

Լրատվամիջոցների հետ ճեպազրույցում մոնղոլ լեգենդար կոնտորսիոնիստ Էնցեցեգ Լոդոյը պատմելով «Տաշիր Արենայի» նախաձեռնությամբ աշնանը նախատեսվող Երեւանի կրկեսի թատերաշրջանի բացման նպատակով ստեղծված միջազգային հեղինակավոր ստեղծագործական խմբի, որի անդամ է նաեւ ինքը, կատարած աշխատանքից իր ակնկալիքների մասին՝ ասաց. «Ես այս ծրագրի համար չափազանց ուրախ եմ, որովհետեւ միասին աշխատելով վստահ եմ, որ այն լինելու է աշխարհի լավագույն շոուներից մեկը: … Read more

Օնոֆրիո Կոլուչչի. «Մենք Իտալիայում, երբ նայում ենք Պիզայի աշտարակին, տեսնում ենք, որ ոչ թե աշտարակն է ծուռ, այլ աշխարհը»

Հիմնանորոգումից հետո «Տաշիր Արենայի» կողմից սեպտեմբեր ամսին կազմակերպվելիք տարվա  գլխավոր ու բացառիկ պրեմիերային՝ Երեւանի կրկեսի թատերաշրջանի բացման խոշորոծավալ հանդիսությանը, մասնակցելու նպատակով Երեւան ժամանած աշխարհի տարբեր երկրների ավելի քան 150 մասնակիցներից իտալացի հանրաճանաչ ծաղրածու Օնոֆրիո Կոլուչչին «Զվարթնոց» օդանավակայանում կազմակերպած ճեպազրույցի ժամանակ ասաց, որ արդեն չորրորդ անգամ է լինում Հայաստանում եւ Երեւան ժամանել է աննկարագրելի տրամադրությամբ: «Ինձ … Read more

Պավել Բրյունի խոսքով, այս նախագիծը ստեղծվել է հատուկ «Տաշիր Արենայի» համար եւ նախադեպը չունի ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում

«Տաշիր Արենան» հիմնանորոգված Երեւանի կրկեսում թատերաշրջանը կբացի աշնանը, միջազգային ամենաբարձր չափանիշներով: Արդեն ժամանել են տարբեր երկրների ավելի քան 150 մասնակիցներ   Երեւան է ժամանել թատերական-կրկեսային ներկայացման ստեղծագործական միջազգային խումբը, որը մասնակցելու է Երեւանի լեգենդար կրկեսի տարածքում կառուցված «Տաշիր Արենայի» պրեմիերային թատերաշրջանի բացման խոշորածավալ հանդիսությանը, որը կլինի աշնանը: Կարդացեք նաև Խմբում ընդգրկված են ավելի քան 150 … Read more