Արսեն Հարությունյանի տպավորիչ հաղթանակը «Hype Fighting» մրցաշարում

Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր, Տոկիո-2020 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից Արսեն Հարությունյանը տպավորիչ հաղթանակ տարավ Երեւանի «Տաշիր Արենայում» անցկացված «Hype Fighting» մրցաշարում։ Արսեն Հարությունյանը ազատ ոճի ըմբշամարտի կանոններով գոտեմարտում մրցեց խառը մենամարտերի մարտիկ, ղազախ Բագդատ Ժուբանիշի հետ եւ երկու մրցափուլերում ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին հասավ հաղթանակի:

Արման Ծառուկյան. «Հաղթողը որոշվում է միայն վերջում, եւ ես գնալու եմ մինչեւ վերջ»

Դեկտեմբերի 30-ին Երեւանում առաջին անգամ կայանալու են մերկ ձեռքերով եւ գրեփլինգի կանոններով մենամարտեր։ UFC եւ HYPE FS մրցաշարերի ուժեղագույն ներկայացուցիչները «Tashir Arena»-ում հանդիպեցին միմյանց, լրատվամիջոցների եւ մարզասերների հետ։ Նրանք խոսեցին իրենց պատրաստվածության, մրցակիցների, մենամարտերից ակնկալիքների մասին եւ պատասխանեցին մարզասերների հարցերին, որից հետո կայացավ ավանդական «հայացքների մենամարտը»։ Մրցաշարի գլխավոր դիմակայությունը լինելու է գրեփլինգի կանոններով Արման Ծառուկյանի … Read more

«Տաշիր արենան» տոն պարգեւեց «Օրրանի» փոքրիկներին

«Օրրանի» 160 շահառու երեխաների «Տաշիր Արենան» հրավիրել էր ամանորյա հրաշալի կրկեսային շոուին։  Բարեգործական ցուցադրությունը նախաձեռնել էր «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթեւիկ Կարապետյանը ։Գունագեղ բեմադրությունը, երաժշտությունը և ջերմ մթնոլորտը երեխաների համար իսկական հեքիաթային տրամադրություն էին ստեղծել։ Աննկարագրելի էին Արցախում մեծացած ութամյա Յանի հույզերը․ նրա մանկության վաղեմի երազանքն էր գոնե մեկ անգամ հաղորդակցվել կրկեսի կախարդական