2025 թվականին ԵՄ երկրների և Կանադայի ռազմական ծախսերի աճը կազմել է 90 միլիարդ եվրո. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների, որոնք այդ գործընթացը համակարգում են ԵՄ մակարդակով, և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո կամ մոտ 20%։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուն պես, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Եվրոպական երկրները և Կանադան 2025 թվականին պաշտպանության վրա ծախսել են 90 միլիարդ եվրոյով … Read more

Եվրոպայում ԱՄՆ զորքերի թվաքանակի կրճատումը կսկսվի անհապաղ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Եվրոպայում ԱՄՆ զորքերի թվաքանակի կրճատումը կսկսվի անհապաղ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Հարկավոր է հստակ հասկանալ, որ ՆԱՏՕ-ի ուժերի կազմաձևումը պլանավորման գործիք է։ Այն, ինչ հայտարարել են ԱՄՆ-ն, և ՆԱՏՕ-ում գիտեին, որ դա տեղի կունենա, քանի որ ԱՄՆ-ը պետք է գործի շատ թատերաբեմերում և չպետք է ցրի իր ռեսուրսները, և … Read more

Թուրքիան արագորեն շարժվում է դեպի ավտորիտար մոդել. ԵԽ լիագումար նիստում ընդունվել է Թուրքիայի մասին 2026-ի զեկույցը

Եվրոպական խորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի մասին ընդունված 2026-ի զեկույցում տեղ են գտել իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, մամուլի ազատության և ժողովրդավարական չափանիշների վերաբերյալ քննադատություններ: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:Զեկուցողը եղել է իսպանացի պատգամավոր Նաչո Սանչեզ Ամորը։ Նա, որպես օրինակ բերելով գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) դեմ իրականացվող գործողությունները, հայտարարել է. «Թուրքիան արագորեն շարժվում է դեպի … Read more

Եվրախորհրդարանն այսօր կքվեարկի Վրաստանի վերաբերյալ զեկույցը – Live News

Եվրոպական խորհրդարանն այսօր կքվեարկի Վրաստանի հարցերով զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչիենեի ներկայացրած Վրաստանի վերաբերյալ զեկույցը։ Այս տեղեկությունը հասանելի է Եվրոպական խորհրդարանի կայքում։ Զեկույցը մայիսի 5-ին 53 կողմ և 14 դեմ ձայներով աջակցել է Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը։Զեկույցի նախագծի բացատրական մասում նշված է, որ դա Վրաստանի՝ որպես Եվրամիության թեկնածու երկրի վերաբերյալ երկրորդ զեկույցն է, որը … Read more

G7-ի առաջնորդները պայմանավորվել են խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

  «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները Ֆրանսիայում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են աջակցել Ուկրաինային և խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ «Մենք պարտավորվում ենք ուժեղացնել ճնշումը ռուսական ռազմական տնտեսության վրա։ Այս համատեքստում մենք կխստացնենք մեր պատժամիջոցները, այդ թվում՝ նավթային և գազային ոլորտների նկատմամբ», – ասվում է G7-ի՝ աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ֆրանսիական Էվիան-լե-Բենում կայացած հանդիպման … Read more

Մեծ Բրիտանիան 43 կետով ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը – Live News

Մեծ Բրիտանիայի իշխանությունները 43 կետով ընդլայնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակը՝ սահմանափակումներ մտցնելով 32 իրավաբանական և 11 ֆիզիկական անձանց նկատմամբ։ Այս մասին ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Մասնավորապես, սահմանափակումների տակ են հայտնվել «Վյատիչ» բանկը, «Եվրոֆինանս Մոսնարբանկ»-ը, «Յանդեքս բանկ»-ը, «ՎԲ բանկ»-ը, «Ռոսգոսստրախ»-ը, «Բալանս ապահովագրություն»-ը, Ռուսաստանի հետ կապ ունեցող 27 նավ, այդ թվում՝ 3 հեղուկ … Read more

Թրամփը, Մակրոնը և Զելենսկին եռակողմ հանդիպում են անցկացրել – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայում ընթացող G7-ի գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպում են անցկացրել ուկրաինական կարգավորման հարցով։ Այս մասին հայտնել է Kyiv Independent թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։  «Մենք լավ հանդիպում ունեցանք։ Ես ավելի ուշ կրկին կհանդիպեմ նրա հետ։ Մենք շատ լավ հանդիպում ունեցանք»,- ասել է նա Կատարի էմիր շեյխ Թամիմ … Read more

ԵՄ ԱԳ նախարարները քննարկել են, թե ինչպես կարող են հետագայում ամրապնդել Հայաստանի դիմադրողականությունը և տնտեսական դիվերսիֆիկացիան. Կալաս

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ամփոփել է Լյուքսեմբուրգում հունիսի 15-ին անցկացված ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները՝ անդրադարձ կատարելով նաև Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։ «Հայաստան. անցյալ շաբաթ տեղի ունեցած ընտրությունները հստակ ուղերձ հղեցին. հայ ժողովուրդը քվեարկեց խաղաղության, ինքնիշխանության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի օգտին: Ռուսաստանի ուժեղ … Read more

Եռակողմ հանդիպում՝ G7-ի գագաթնաժողովի շրջանակներում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայում ընթացող G7-ի գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպում են անցկացրել՝ նվիրված ուկրաինական կարգավորմանը։ Այս մասին հայտնել է Kyiv Independent թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Հանդիպումը կայացել է Զելենսկու մասնակցությամբ G7-ի ընդհանուր նիստից առաջ։ Հրատարակությունը հանդիպման արդյունքների և քննարկումների ընթացքի մասին տեղեկություններ չի հաղորդում։

Հունգարիայի վարչապետը այլևս չի կարողանա պաշտոնավարել երկու ժամկետից ավելի

Հունգարիայի վարչապետը այլևս չի կարողանա պաշտոնավարել երկու ժամկետից ավելի։ Այս մասին հայտնում է dw.com-ը: Հունգարիայի խորհրդարանը հաստատել է սահմանադրական փոփոխություն, որը սահմանափակում է վարչապետի պաշտոնավարման ժամկետը առավելագույնը ութ տարի կամ երկու ժամկետով։ Փոփոխության համաձայն՝ նախկինում ութ տարուց ավելի վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձինք չեն կարող վերանշանակվել այդ պաշտոնում։