ՀՀ-ի աշխարհագրական դիրքն այն հազվագյուտ կետերից մեկն է, որտեղ հատվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Եվրոպայի և Չինաստանի շահերը. Զաքարյան

ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ: Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։ «Հայաստանի աշխարհագրական դիրքն այն հազվագյուտ կետերից մեկն է, որտեղ հատվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Եվրոպայի և ավելի ակտիվ դարձող Չինաստանի շահերը։ ԱՄՆ-ում գիտեն, որ տեսանելի ապագայում Հայաստանի անդամակցությունը … Read more

Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել ԶՈՒ նախարարը

Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի նախարար Ալ Քարնսը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ հետևելով պաշտպանության նախարար Ջոն Հիլիին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Քարնսը լրատվամիջոցին հայտնել է, որ պաշտպանության ներդրումային ծրագիրը «բավարար չափով փոխակերպող» չէր և առաջ գնալու փոխարեն հետ էր գնում։ Նա նշել է, որ կառավարությունը պետք է ավելի շատ գումար գտնի պաշտպանության համար, իսկ թե որտեղից … Read more

Այսօր օրակարգը թելադրում է Հունաստանը, իսկ Թուրքիան միայն արձագանքում է. Հունաստանի վարչապետ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Անկարայի հետ հարաբերություններում նախաձեռնողականությունն անցել է Աթենքի ձեռքը, իսկ թուրքական կողմն արդեն հայտնվել է միայն հակազդողի դերում։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Հունական «Antenna» հեռուստաալիքին տված հարցազրույցում Միցոտակիսը հակադարձել է երկրի նախկին երկու վարչապետների քննադատություններին, որոնք Աթենքի վարած արտաքին քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ համարում էին թույլ։ Հունաստանի կառավարության ղեկավարն ընդգծել … Read more

ՆԱՏՕ-ն խոստովանել է, որ Ռուսաստանը դաշինքի հետ հակամարտություն չի փնտրում – Live News

Ռուսաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հակամարտության չի ձգտում, հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ գեներալ Ալեքսուս Գրինկևիչը։  «Շատ լավ ուսումնասիրել եմ հետախուզության տվյալները։ Ռուսաստանը չի ձգտում հակամարտության։ [Ռուսները] իսկապես հասկանում են «պաշտպանական դաշինք» տերմինի իմաստը և իսկապես հասկանում են, որ մենք որոշ ասիմետրիկ առավելություններ ունենք», – ասել է նա՝ ելույթ ունենալով Գերմանիայում … Read more

Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ծրագրերը

Չինաստանը Եվրամիությունից պահանջել է շտկել սխալ գործողությունները և չեղարկել ապօրինի միակողմանի պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով այն հաղորդագրությունները, որ ԵՄ հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը կարող է միջոցառումներ ներառել Չինաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի և այլ երկրների ընկերությունների դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Չինաստանը բազմիցս հայտարարել է, որ վճռականորեն դեմ է առանց ողջամիտ … Read more

Եվրոպացիները շատ ավելի կենտրոնացած են պատերազմի շարունակման, քան խաղաղ բանակցությունների վրա. Պեսկով

Եվրոպացիները շատ ավելի կենտրոնացած են պատերազմի շարունակման, քան խաղաղ բանակցությունների վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Գլխավորն այն է, ինչ մենք դեռ տեսնում ենք՝ եվրոպացիները շատ ավելի են նախընտրում կենտրոնանալ պատերազմի շարունակման, քան խաղաղ բանակցությունների վրա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ուկրաինական կարգավորման գործում եվրոպացիների միջնորդության հնարավորությունը:

Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը դրական է գնահատել ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ ընդգծելով, որ ԵՄ-ն փորձում է հնարավորինս օգնել Հայաստանին բարեփոխումների հարցում։ Այս մասին Կայա Կալասը հայտարարել է ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում։ «Կարծում եմ՝ մասնակցությունը (խմբ․՝ նկատի ունի մասնակցությունն ընտրություններում) իսկապես լավ էր, … Read more

Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին – Live News

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ում գրառմամբ շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։ «Շնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական, ազատ ընտրությունների անցկացման կապակցությամբ, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի համար։ Սա նաև Հայաստանի ինքնիշխանության, ձեր անկախության և այնպես ապրելու իրավունքի հաղթանակն է, ինչպես դուք ինքներդ կընտրեք։ Մաղթում ենք ձեզ հաջողություն։ … Read more

Կոշտան շնորհավորել է Փաշինյանին – Live News

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում ասված է. «Հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված ապագայի համար։ Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների առիթով։ Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով … Read more

Էստոնիայի ԱԳ նախարարը ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորել է Փաշինյանին ու ՔՊ-ին

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Այս մասին Էստոնիայի ԱԳ նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում արված գրառման մեջ։  «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ»,-գրել է նա։ Մարգուս Ցահքնան նաև հավելել է, որ այս … Read more