Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ – Live News

Թրամփը Truth Social-ի իր էջով տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ: Նշենք, որ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ուզում է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուցի, սակայն իր այդ մտահաղացումը հավանության չի արժանացել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը․ Հարութ Սասունյան

Ամոթ նախագահ Դո​նալդ Թրամփին՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կրկին ու կրկին համառորեն մերժելու համար։ Ահա թե ինչ է լինում, երբ բարոյական արժեքներից և սկզբունքներից զուրկ մարդը, որը դատապարտված հանցագործ (34 դրվագով) է, ինչպես նաև պատասխանատվության ենթակա է ճանաչվել սեռական ոտնձգության համար, ընտրվում է Միացյալ Նահանգների նախագահ։ Թրամփի ժխտումները հակասում են ԱՄՆ կառավարության ամենաբարձր մակարդակներում Հայոց ցեղասպանության … Read more

Պետքարտուղարությունը Թրամփի պատկերով անձնագրեր է պատրաստում ԱՄՆ-ի 250-ամյակի կապակցությամբ

ԱՄՆ Պետքարտուղարությունը պատրաստում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով անձնագրերի սահմանափակ շարքի թողարկում՝ նվիրված ԱՄՆ-ի անկախության 250-ամյակին, հայտնում է Fox News-ը: Անձնագրի մակետի վրա, որի օրինակը հայտնվել է հեռուստաալիքի տրամադրության տակ, փաստաթղթի ներքին կողմում Թրամփի դիմանկարը շրջապատված է Անկախության հռչակագրի տեքստով և ԱՄՆ դրոշով։ Մյուս էջում պատկերված է ամերիկացի նկարիչ Ջոն Թրամբուլի «Անկախության հռչակագիրը» կտավը, որը … Read more

Թրամփը օգնականներին հանձնարարել է պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին հանձնարարել է պատրաստել Իրանի տևական շրջափակման պլան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Wall Street Journal թերթին։ Ըստ նրանց տեղեկությունների՝ վերջին շրջանում Սպիտակ տան ղեկավարն արտահայտվել է ի նպաստ Իրանի տնտեսության վրա ճնշում գործադրելուն՝ թույլ չտալով նավերի, այդ թվում՝ նավթատար տանկերների ելքը Իրանի նավահանգիստներից։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի կարծիքով՝ … Read more

Թրամփը դժգոհ է Իրանի առաջարկից – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է երկամսյա պատերազմի կարգավորման վերաբերյալ իրանական վերջին առաջարկից, հայտնել է ամերիկացի պաշտոնյան՝ նվազեցնելով հակամարտության լուծման հույսերը, որը խաթարել է էներգակիրների մատակարարումները, խթանել գնաճը և հազարավոր մարդկանց կյանքեր խլել, հաղորդում է Reuters-ը: Իրանի վերջին առաջարկով նախատեսվում է մի կողմ դնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումները մինչև պատերազմի ավարտը և Ծոցից նավագնացության հետ … Read more

Լիբանանում Իսրայելի սադրանքով, որը խորքում Իրանի դեմ է ուղղված, պատերազմը կարող է վերսկսվել

ԱՄՆ-ի և Իրանի միջև ապրիլի վերջին նախատեսված բանակցությունները, որոնք պետք է կայանային Պակիստանի միջնորդությամբ, խափանվեցին՝ այդպես էլ չհասցնելով սկսվել։ Դիվանագիտական այս ձախողումը ևս մեկ անգամ ընդգծեց Վաշինգտոնի և Թեհրանի միջև խորը հակասությունները՝ նրանց ձգձգված հակամարտությունը տեղափոխելով նոր և էլ ավելի պայթյունավտանգ փուլ: Խաղադրույքներն ավելի բարձր են, քան երբևէ. վտանգված է ոչ միայն տարածաշրջանային անվտանգությունը, այլև … Read more

Էրդողանը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել – Live News

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հայտնում է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Էրդողանը զորակցություն է հայտնել Թրամփին՝ Վաշինգտոնում Սպիտակ տանը թղթակիցների ընթրիքի ժամանակտեղի ունեցած հարձակման փորձի կապակցությամբ։ Էրդողանը հայտարարել է, որ տեղի ունեցածը ժողովրդավարության և մամուլի ազատության դեմ ուղղված … Read more

Չնայած Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպի, մեկնարկում է Մեծ Բրիտանիայի թագավորի պետական այցն ԱՄՆ

Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ չնայած Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում տղամարդը կրակ էր բացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ, Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի պետական ​​այցը Միացյալ Նահանգներ տեղի կունենա ըստ նախատեսվածի։ BBC-ն գրում է, որ ​​այցը, որը կմեկնարկի ապրիլի 27-ին, տեղի է ունենում անգլո-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամի … Read more

Տղամարդը կրակ է բացել հյուրանոցում, որտեղ Թրամփը ճաշում էր լրատվամիջոցների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա վարչակազմի անդամները հրաձգության պատճառով տարհանվել են Washington Hilton հյուրանոցում անցկացվող Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Associated Press-ը, հյուրանոցում կրակ է բացել մի տղամարդ։  Հաղորդվում է, որ Գաղտնի ծառայությունն ու ԱՄՆ անվտանգության այլ գործակալություններ շրջապատել են հյուրանոցի խնջույքների դահլիճը, որտեղ ավելի քան հարյուր մարդ … Read more

Թրամփը հայտարարել է, որ կողմ է Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ շփումներին – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ շփումների պահպանմանը։ Այս դիրքորոշումը նա շարադրել է Սպիտակ տանը լրագրողների հետ շփման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Խոսելով դեկտեմբերին ԱՄՆ-ում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին ռուսաստանյան առաջնորդին հրավիրելու հնարավորության մասին՝ ամերիկյան առաջնորդը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում խոսել բոլորի հետ։  «Ես սիրում … Read more