Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուների գործերով

Դատախազությունը ԿԸՀ դիմումներ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության մի շարք թեկնածուների նկատմամբ քրգործեր հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ։ Նրանք են Վահե Թավաքալյանը, Հայկ Ավագյանը, Վահե Եղիազարյանը, Սուսան Բադոյանը, Աշոտ Սահակյանը, Արթուր Աբրահամյանը, տեղեկանում ենք ԿԸՀ կայքից։ Հիշեցնենք՝ ԿԸՀ–ն արտահերթ նիստ է անցկացնում «Ուժեղ Հայաստանի»՝ ընտրություններին մասնակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցով:

Դատախազությունը, «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով, պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է ՀՀ Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ օտարված՝ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը: Օտարման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմքով՝ Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումն առ ոչինչ ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջով։ Հայցի հիմքում, ի թիվս այլ հայտնաբերված խախտումների, ներառվել … Read more

40 անձի նկատմամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 գործ է փոխանցվել դատարան

2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր դատախազները, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ: Մասնավորապես՝ 2026 թվականի հունիսի 5-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել … Read more

Վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք. դատախազություն

Պետշահերի պաշտպանության շրջանակում՝ ՀՀ-ին վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր Դատախազությունից: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունվարի 23-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲ ընկերության և «Ջերմուկ Ինթերնեյշնլ» … Read more

Դատախազությունը վերացրել է Արծրուն Մարգարյանի մահվան գործով 1999 թվականի որոշումները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 27-ին վերացրել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արսեն Խաչատրյանի և Արմեն Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և Արծրուն Մարգարյանի սպանության մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին 1999 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումները։ Որոշումները վերացվել են նոր ի … Read more

«Արարատցեմենտի» շուրջ նոր բացահայտումներ․ դատախազությունը վիճարկում է 74.1 հա հողերի օտարման գործարքը

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 20-ին տեղեկացրել էր «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերած մի շարք խախտումների մասին: Պետական (համայնքային) շահերի պաշտպանության շրջանակներում իրականացված ուսումնասիրության շրջանակներում, բացի նախորդիվ նշված խախտումներից, պարզվել է նաև, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության աշխատակցի օժանդակությամբ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է մի շարք օրենսդրական պահանջներ: Մասնավորապես՝ … Read more

Հաջորդ վարչապետի անունն է․․․ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են «Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյանը և իրավագիտության դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանը։ Հարցազրույցը՝ տեսանյութում

Քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ

Դատախազը 2026 թվականի հունիսի 1-ին, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում է հարուցել 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 1-ի դրությամբ ՀՀ զինված ուժերի 4 բանակային կորպուսների հրամանատարների՝ Պ.Պ.-ի, Վ.Գ.-ի, Հ.Բ.-ի և Լ.Ե.-ի նկատմամբ՝  18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի … Read more

Փաշինյանի՝ «Արարատցեմենտ»-ը խլելու հանձնարարականից հետո դատախազությունն անցավ գործի

Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կողմից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է ՀՀ Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ օտարված՝ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից: «Ուսումնասիրությամբ ձեռք բերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի կապակցությամբ դատախազը 2026 թվականի մայիսի … Read more

Արման Թաթոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց՝ մայիսի 15-ին հրապարակված ձայնագրության վերաբերյալ, որտեղ լսվում է, թե ինչպես Արմավիրի  տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսներից մեկն ուսանողներին ասում է՝ «ժամը 5-ին Կարմիր ակումբի հրապարակում պետք է հավաքվենք»։ Իսկ այդ օրը հրապարակում քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպելու էր արմավիրցիների հետ։ «Այս ձայնագրության նպատակն է ցույց տալ, … Read more