Հերթական անակնկալը կապված է «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարման հետ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անակնկալների մեջ պահել ոչ միայն հանրությանը, այլև սեփական թիմին։ Վերջին շրջանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շրջանակներում դժվարանում են հասկանալ վարչապետի քաղաքական և կադրային որոշումների տրամաբանությունը։ «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ մի շարք նշանակումներ և վերադասավորումներ իրականացվում են արագ և հաճախ առանց նախնական լայն քննարկումների, ինչն էլ թիմի … Read more

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը․ Գևորգ Պապոյան

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Հուլիս ամսվա ընթացքում, սահմանված կարգով, կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը։ Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված … Read more

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը․ Դատախազություն

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը: Բացի այդ, հայցադիմումով պահանջվում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝➢ 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից … Read more

Բա հիմա ո՞ւր եք, դե եկեք ձեր ազգին տեր եղեք․ «Արարատցեմենտ»–ի աշխատակից

«Եվրոպայում էի, թողեցի, եկա գործի, միամտվեցի ու մնացի այստեղ, այսօր դրել-փակել ես, ընկեր վարչապետ, ինչ անեմ, ուր գնանք… 100 ձևի բաներ կան մեջքներիս դրած, ընտանիք պահող տղամարդ եմ, կինս չի աշխատում, 2 հատ էլ երեխա ունեմ: Դե արի իրենց պահի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցներից մեկը: «Ես հիմա հայտարարում եմ, … Read more

Մեր պարոն Ծառուկյանին րոպե առաջ ազատ արձակեն, մեր զավոդի ծուխը հելնի․ «Արարատցեմենտ»-ի աշխատակից

  «Խնդրանքս է, որ մեր պարոն Ծառուկյանին րոպե առաջ ազատ արձակեն, մեր զավոդի ծուխը հելնի։ Ես հիասթափված եմ էսօրվա կառավարությունից. դառել ա «Չարի վերջը»՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է… Ոչ մի պաշտոն հավիտյան չի․ էսօր եթե դու նստած ես սարի գագաթին, մի օր իջնելդ ավելի ցավոտ ա լինելու»,- այս մասին բողոքի ակցիայի ժամանակ … Read more

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում գործարանի տարածքում

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցներն այսօր՝ հուլիսի 9–ի առավոտյան բողոքի ակցիա են իրականացնում գործարանի տարածքում։ Հայտնում է news.am-ը: Արարատցեմենտի տնօրեն Արտյոմ Պողոսյանը մասնավորապես, նշել է. «Այդ մարցիկ, ըստ երևույթին, պատվեր են իրականացրել, պետք է եղել, եկել են, փակել, գնացել են։ Հարց եմ տալիս՝ բա ի՞նչ ենք անելու։ Ասում է՝ չգիտեմ, կասեք։ Մինչև այսօր այդ հարցին ոչ մեկ չի … Read more

Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Դատախազությունը, «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ Կառավարության ղեկավարը 2003 թվականի հունվարի 9-ի որոշմամբ, ՀՀ պետական գույքի կառավարման նախարարին թույլատրել է Արարատ քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող՝ 44 միլիոն 390 հազար դրամ արժեքով «Ոսկե բանալի» պրոֆիլակտորիան (առողջարանը) վաճառել մրցույթով՝ որպես նվազագույն գին սահմանելով 6 միլիոն … Read more

Դատախազությունը, «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով, պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է ՀՀ Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ օտարված՝ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը: Օտարման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմքով՝ Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումն առ ոչինչ ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջով։ Հայցի հիմքում, ի թիվս այլ հայտնաբերված խախտումների, ներառվել … Read more

«Արարատցեմենտի» շուրջ նոր բացահայտումներ․ դատախազությունը վիճարկում է 74.1 հա հողերի օտարման գործարքը

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 20-ին տեղեկացրել էր «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերած մի շարք խախտումների մասին: Պետական (համայնքային) շահերի պաշտպանության շրջանակներում իրականացված ուսումնասիրության շրջանակներում, բացի նախորդիվ նշված խախտումներից, պարզվել է նաև, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության աշխատակցի օժանդակությամբ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է մի շարք օրենսդրական պահանջներ: Մասնավորապես՝ … Read more