Քաղաքապետարանի եկամուտներն ավելանում են, իսկ քաղաքապետարանն ինքնուրույն իր ծախսերը հոգալ չի կարողանում․ «Հրապարակ»

Չկա ամիս, որ չարձանագրենք Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հերթական շռայլ գնումը կամ հատկացումը։ Քաղաքի խոշոր խնդիրները թողած` նա լծվել է առանց այն էլ բարվոք վիճակում գտնվող քաղաքապետարանի շենքը վերանորոգելու գործին։ 128 միլիոն դրամ է հատկացվել միայն ավագանու նիստերի դահլիճը վերանորոգելուն։ Ի սկզբանե 98 միլիոն էր, սեպտեմբերի 12-ի կարգադրությամբ լրացուցիչ 33 միլիոն է հատկացվել: Օրերս տեղեկացանք, … Read more

«Զարմանալի է, թե ինչու Փաշինյանն ասաց, որ կառավարության որոշումների արդյունքում երկու ատոմակայան են ստեղծել։ Կարող էր ասել` 4 կամ 5». Դավիթ Խաժակյան. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում երեկ հանդես եկավ մի աղմկահարույց հայտարարությամբ՝ ասելով, թե վերջին յոթ տարում իրենք 2 ատոմակայան են կառուցել՝ ծածուկ: Բայց ուշադիր լսելով Փաշինյանի խոսքի շարունակությունը, հասկանալի է դառնում, որ խոսքը ոչ թե ատոմակայանի, այլ արեւային կայանների մասին է: ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը, որ ուսումնասիրել է ոլորտը, ասաց․ «Զարմանալի է, թե ինչու Փաշինյանն ասաց, … Read more

Դավիթ Խաժակյան. «Այդ ո՞ր օրվանից է ԱՄՆ-ն դարձել Հայաստանի ռազմավարական գործընկերը, ո՞ր շահի համադրմամբ և ինչպե՞ս է դա դրսևորվել»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի ՖԲ գրառումը. Հիմնականում առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հայտարարությունները ինձ հասկանալի են և ես կիսում եմ դրանք։ Վերջին հայտարարությունը՝ իր ձևակերպմամբ «Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի» վերաբերյալ ինձ մոտ երկու հարց առաջացրեց. 1. Երբ նախագահն ասում է, որ «Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը, բնականաբար, սուվերեն իրավունքի ուժով, պետք է իրականացվի բացառապես Հայաստանի … Read more

Ձեր բանակցած վկայականով ստացվում է, որ Հայաստանը ունի անձեռնմխելի տարածքներ, բայց դրանք կոնկրետ որոնք են, պարզ չէ. Խաժակյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը Ժամանակին Փաշինյանն ասում էր, որ խաղաղության պայմանագիրը դա Հայաստանի «Կադաստրի վկայականն» է: Թող այդպես լինի: Որտե՞ղ եք տեսել, որ կադաստրի վկայականին հստակ քարտեզ կամ կոորդինատներ կցված չլինեն: Ձեր բանակցած վկայականով ստացվում է, որ Հայաստանը ունի անձեռնմխելի տարածքներ, բայց դրանք կոնկրետ որոնք են, պարզ չէ: Ես որպես ՀՀ … Read more

Արցախահայությանը ռուսական օգնությունից հրաժարվելու կոչ անողների խնդիրը օգնությունը չէ, այլ այն, որ փորձ է արվում հիշեցնել Արցախի մասին. Դավիթ Խաժակյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները այս օրերին հումանիտար աջակցություն են ստանում ռուսական կազմակերպություններից։ Հանկարծ՝ հայտնվում են մարդիկ, ովքեր կոչ են անում արցախահայությանը հրաժարվել այդ օգնությունից։ Զարմանալի չէ։ Նման կոչեր հնչեցնում են հիմնականում այն մարդիկ, ովքեր համակարծիք են իշխանական այն թեզերի հետ, ըստ որոնց՝ չպետք է խոսել … Read more

«Որպես իրական հավատացյալներ եւ հոգեւոր իրական արժեքներ կրողներ, բոլոր իրական հավատացյալների հետ պաշտպանելու ենք մեր Եկեղեցին՝ դրա դեմ դուրս եկած ցանկացածից». «Հրապարակ»

Եկեղեցում եւ քաղաքական դաշտում կան մարդիկ, որոնք պայքարի են հակված եւ կարծում են, որ չի կարելի խոնարհաբար վիզը դնել գիլյոտինի տակ, սակայն կարծում են, որ պայքարը պետք է առաջնորդի Վեհափառը, գոնե դեմ չպետք է լինի, քանի որ իրենց նախաձեռնողականությունը կարող է պատժվել: … Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը նախ հումորի վերածեց՝ հիշեցնելով Փաշինյանի … Read more

Հիմա մտել ես թախտի տակ և ստից բանե՞ր ես տարածում․ Մարգարիտ Եսայանը Դավիթ Խաժակյանին

Դավիթ Խաժակյան կոչվող անձին եմ դիմում, թեպետ հեչ արժանի չես, որ դիմեմ։ Տղա ջան, Սամվել Կարապետյանի երթի օրը, Սայաթ-Նովա- Նալբանդյան փողոցների խաչմերուկում, Սայաթ-Նովայի վրա ինքս կանգնած էի ընկերուհիներիս հետ, մեկ էլ նկատեցինք քեզ սև կաստյում-շալվարով, ու տեսանք, թե մարդիկ ոնց են քեզ ու <լուսավորին> ամոթանք տալիս, բառերով <գզզում>, ոնց էին ասում, որ ոչ քո, ոչ … Read more

Մարուքյանը մշտապես կանգնած է եղել և այսօր էլ ամուր կանգնած է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին. Դավիթ Խաժակյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը, լավ իմանալով, որ Էդմոն Մարուքյանը՝ հարգելով այդ ինստիտուտը, երբեք համարժեք կերպով չի պատասխանելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականին, իրեն թույլ է տվել վիրավորական ձևակերպումներ Մարուքյանի հասցեին։ Հայր Ասողիկը իշխանական ներկայացուցիչներին՝ այսինքն Եկեղեցին պղծողներին անդրադառնում է «Հարգարժան … Read more