Մատվիենկոն Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այեցելել է Հայոց ցեղաuպանnւթյան հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ: Վալենտինա Մատվիենկոն և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել նաև Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ։ Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնության խորհրդի պատվիրակությունը, խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան նախօրեին։