ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 12/13 տեղամասի արդյունքները. Մելոյան • Tribune.am

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը գրում է․

«ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց նաեւ 12/13 տեղամասային կենտրոնի արդյունքները։ (Միայն այս տեղամասի հետ կապված էի դիմում ներկայացրել)։

12/13

Ուժեղ Հայաստան-71

Բարգավաճ Հայաստան-9

Քաղաքացիական պայմանագիր-602

Հայաստան դաշինք-67

Ժամը՝ 20:00-ից հետո կարող են քվեարկել տեղամասային սենյակում գտնվող ընտրողները, ոչ թե շենքում ելումուտ անողները։

3 դեպքերում էլ՝ արդյունքներն անվավեր ճանաչվեցին ԿԸՀ կողմից ՍԵՓԱԿԱՆ նախաձեռնությամբ։

Եթե 3 տեղամասի արդյունքների անվավերության հիմքով «Բարգավաճ Հայաստան»ը նվազագույն շեմը հաղթահարելու խնդիր ունենա, ՊԵՏՔ Է վերաքվեարկության վերաբերյալ որոշում կայացվի»։

Leave a Comment