Ադրբեջանից ուղերձ առաջ բերվեց, երբ պարզ դարձավ՝ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունի. Աբրահամյան

Վերջերս Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց, որը խիստ ուշագրավ էր, սակայն առանձնակի քննարկումների առարկա չդարձավ։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի օգնականը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրության՝ Ադրբեջանի կողմից խնդրահարույց համարվող դրույթների փոփոխության հարցին, նշել է, որ «Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք իրենք համարում են իրենց երկրի նկատմամբ տարածքային պահանջներ, պաշտոնապես վերացվեն՝ լինի դա նոր սահմանադրության ընդունման, … Read more

Ժան-Պոլ Բոսնոյանը երկրորդ հաղթանակը տարավ UFC-ում

Հայկական արմատներով ամերիկացի մարտիկ Ժան-Պոլ Բոսնոյանը հաջողությամբ անցկացրեց UFC-ում իր երկրորդ մենամարտը։ Օկլահոմա Սիթիում կայացած UFC Fight Night: Du Plessis vs. Usman մրցաշարում 27-ամյա կիսամիջինքաշայինը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց հարավկորեացի Կո Սոկ Հյոնին։ Այս հաղթանակից հետո Բոսնոյանի ցուցանիշը դարձավ 11 հաղթանակ և 2 պարտություն, իսկ նրա մրցակցինը՝ 13-3։ 2026 թվականի փետրվարին ամերիկահայ մարտիկը նորամուտը նշեց … Read more

Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում (AFPC) մասնակցել է «Հայաստանի առաջընթացի ուղին» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում (AFPC) մասնակցել է «Հայաստանի առաջընթացի ուղին» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։ «Իր ելույթում դեսպանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, անդրադարձել երկկողմ համագործակցության զարգացման հիմնական ուղղություններին և ընդգծել տարբեր ոլորտներում առկա նոր հնարավորությունները՝ ներառյալ բարձր տեխնոլոգիաների, կրիտիկական հանքանյութերի, կիսահաղորդիչների, միջուկային էներգետիկայի և արհեստական … Read more

Ջրասուզակը մոտ 6 մ խորությունից դուրս է բերել քաղաքացու դին

Հուլիսի 19-ին՝ ժամը 15։55-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը։ Պարզվել է, որ քաղաքացին մոտ 4 մ բարձրությունից նետվել է ջուրը … Read more

Մեքենան ընկել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել վարորդի մարմինը

Հուլիսի 19-ին՝ ժամը 06։19-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան մայրուղում՝ ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է գետը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը։ Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան … Read more

Երեխաների սոցցանցային կյանքը՝ պետությունների ուշադրության կենտրոնում. ի՞նչ է անում Հայաստանը

Ֆեյսբուք, Ինստագրամ, ՏիկՏոկ. Սոցիալական ցանցերն այսօր դարձել են շատերի, ու հատկապես դեռահասների կյանքի ու ինքնադրսևորման գլխավոր հարթակը։ Այս կախվածությունը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Նման մտահոգություններ այս օրերին արտահայտում են մի շարք երկներ: Եվրամիությունից մինչև Հարավային Կորեա. մտադիր են սահմանափակել երեխաների ու դեռահասների մուտքը սոցիալական ցանցեր: Այդպիսի մտադրության մասին ամիսներ առաջ հայտարարեց նաև Հայաստանը: Փորձագետներն … Read more

Ադրբեջանի հասարակության մեծ մասը կոնֆլիկտը շարունակելու մոտիվացիա չունի․ Սամվել Մելիքսեթյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Սամվել Մելիքսեթյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի՝ Մոսկվա այցին, 300 հազար ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի Բաքվի թեզերին, հայ-ադրբեջանական հարաբերությունների  հեռանկարներին, հայկական և ադրբեջանական հասարակությունների մտահոգություններին և ընկալումներին։ «Ադրբեջանի հասարակության մեծ մասը կոնֆլիկտը շարունակելու մոտիվացիա չունի, որովհետև նրանք հասել են բոլոր արդյունքներին, նույնիսկ ավելի … Read more

Մեծ ատոմակայա՞ն, թե՞ փոքր ռեակտորներ. որը՞ կընտրի Հայաստանը և ի՞նչ «գին» կունենա այդ ընտրությունը

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցը անցյալ շաբաթ կրկին քննարկման թեմա էր դարձել։ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը Հայաստանին առաջարկել էր կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմային էլեկտրակայան: Քաղաքական դաշտում և փորձագիտական շրջանակներում արդեն շատ երկար ժամանակ քննարկվում են և դասական ատոմակայանի և փոքր մոդուլային ռեակտորների արդյունավետության, անվտանգության, կիրառման միջազգային փորձի և հնարավոր ռիսկերի վերաբերյալ  տարբեր կարծիքներն ու … Read more

«Ֆեստիվառն» արդեն Թալինում է

Վաղ առավոտից սկսած՝ քաղաքը լցվել է ամառային բարձր տրամադրությամբ։ Փողոցները մարդաշատ են, այցելուները շրջում են 40-ից ավելի տաղավարներով և մասնակցում տեղի արտադրանքի տոնավաճառին։ Երթուղիներով ընթացող ավտոբուսները շարժվում են 5 ուղղություններով՝ դեպի Արագածոտնի մարզի տեսարժան վայրերը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍՆ-ը։ «Ամառային տոնին են միացել նաև տեղի արտիստներն ու պարային համույթները։ Ամենուր տիրում է տոնական … Read more

Իրանը հայտարարել է, որ դադարեցնում է ԱՄՆ-ի հետ կնքված հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը

Թեհրանը դադարեցրել է Վաշինգտոնի հետ հակամարտության դադարեցման վերաբերյալ հուշագրով նախատեսված պարտավորությունների կատարումը, հաստատել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբ-Աբադին։ «Մենք նույնպես դադարեցրել ենք մեր պարտավորությունների կատարումը և ներկայումս դրանք չենք իրականացնում, քանի որ զբաղված ենք ազգային պաշտպանության հարցերով», -ասել է Ղարիբ-Աբադին՝ ըստ Tasnim լրատվական գործակալության։ Հուլիսի 15-ին Իրանի խորհրդարանի խոսնակ և ԱՄՆ-ի հետ բանակցություններում … Read more