Հայաստանն ի՞նչ դեր կարող է ունենալ տարածաշրջանային անվտանգային միջավայրում. զրույց Հրաչյա Արզումանյանի հետ

Այս օրերին աշխարհի ուշադրությունը կրկին կենտրոնացած է Վաշինգտոնի վրա, որտեղ քննարկվում է ոչ միայն Ուկրաինայի, այլև Մերձավոր Արևելքի անվտանգության ապագան։ Միևնույն ժամանակ Եվրոպան աննախադեպ ներդրումներ է կատարում պաշտպանական արդյունաբերության, հակաօդային պաշտպանության, անօդաչու համակարգերի և սեփական պաշտպանական կարողությունների զարգացման ուղղությամբ։ Ինչպե՞ս է փոխվում պատերազմի բնույթը, անվտանգային ինչպիսի՞ ճարտարապետություն է ձևավորվում աշխարհում և ի՞նչ տեղ կարող է … Read more

Ի՞նչ նկատի ունի Փաշինյանը, երբ խոսում է Ռուսաստանին 2 միլիարդ դոլարի պահանջ ներկայացնելու մասին

Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ռուսական կողմը շարունակի չկատարել Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարման կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները, Հայաստանը կարող է դիմել միջազգային արբիտրաժային դատարան։ Վարչապետը նաև նշել է, որ հնարավոր պահանջի չափը կարող է հասնել տարեկան շուրջ 2 մլրդ դոլարի: Այս հայտարարության մի շարք իրավական և քաղաքական հարցերին է … Read more

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավորին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավորության թագավոր Մուհամմադ VI –ին՝ գահակալության 27-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ձերդ Արքայական Մեծություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ գահակալության 27-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանը բարձր է գնահատում Ձեր իմաստուն և խորաթափանց տեսլականը, ինչի շնորհիվ Մարոկկոն անցած տարիներին արձանագրել է մեծ հաջողություններ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության ոլորտներում՝ … Read more

Ես հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուն չեմ. Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն, սա լեգիտիմ դիրքորոշում է, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդադառնալով նաև այլ հարցերի: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Ապօրինի քրեական հետապնդում. Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստ է նշանակվել

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսիսյանի և վեց եպիսկոպոսների (արքեպիսկոպոսների) վերաբերյալ քրեական գործը հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։ Փաստաբան Արա Զոհրաբյանի փոխանցմամբ, այսօր հայտնի է դարձել, որ նախնական դատալսումների առաջին նիստը նշանակվել է 2026թ. օգոստոսի 7-ին ժամը 16:00-ին, Էջմիածին քաղաքում (Էջմիածին, Սբ Գրիգոր Լուսավորչի փող., … Read more

Հայաստանի այսօրվա «քաղաքական իշխանությունը» բոլորովին ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին

Երեկ, Սպիտակ Տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, լրագրողը հարցնում է Դոնալդ Թրամփին «…Ի հայտ են եկել նոր տեղեկություններ, որ Իրանը Չինաստանից 400 հրթիռային համակարգեր է ստանալու՝ Պակիստանի միջոցով»: Այս հարցին նախագահ Թրամփի պատասխանից հետևում է, որ նա չի հերքում, բայց նաև չի ցանկանում հավատալ լուրի իսկությանը՝ նշելով, որ Չինաստանը վստահեցրել է, որ չի մասնակցելու և … Read more

Որպես անհետ կորած որոնվող Վահե Ապիկյանը անվնաս հայտնաբերվել է Գառնի գյուղում

Հուլիսի 29-ին հաղորդվել էր 2012 թվականի ծնված Վահե Ապիկյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների և քաղաքացիների որոնողական աշխատանքի արդյունքում նա անվնաս հայտնաբերվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում:

Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Անազատության ռեժիմի փոփոխությունը տեղի կունենա արդեն այսօր։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Բելառուսի և ՌԴ-ի երկքաղաքացի ներդրողը ծանուցում է ՀՀ-ի դեմ ներդրումային վեճի մասին

Բելառուսի և Ռուսաստանի երկքաղաքացի ներդրող Նիկոլայ Վինիցկին ՀՀ կառավարությանը տրամադրել է արբիտրաժ ներկայացվելիք պահանջների վերաբերյալ ծանուցում՝ պնդելով, որ ՀՀ իշխանությունների գործողությունների հետևանքով խախտվել են Հայաստանում իր ներդրումային իրավունքներն ու տնտեսական շահերը։ Այս մասին տեղեկացրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 30 հուլիսի 2026 թ.  Մինսկ, Բելառուս ԲԵԼԱՌՈՒՍԻ ԵՎ ՌԴ-Ի ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՆԵՐԴՐՈՂԸ ԾԱՆՈՒՑՈՒՄ … Read more

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 30-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

SHANTNEWS.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․56 դրամ: