ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբ

Հուլիսի 30-ին ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին համատեղ իրականացված ծավալուն աշխատանքի արդյունքները, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատումն ու զարգացումը: Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Դըկոտինյիի անձնական ներդրումը երկկողմ օրակարգի ընդլայնման և Հայաստան-Ֆրանսիա … Read more

Նարեկ Կարապետյանի առանձնատանը կատարվում են քննչական գործողություններ. ՔԿ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատանը կատարվում են քննչական գործողություններ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ «Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ»,- նշել է Ավդալյանը։ Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական վարույթը կապված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր և «Մեր ձևով» հասարակական կազմակերպության ղեկավար Ալիկ Ալեքսանյանին առաջադրված … Read more

ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան

Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հրավերով ս.թ. հուլիսի 27-30-ը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Վրաստանում։ Այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հետ, որի ընթացքում վրացական կողմը ներկայացրել է սահմանապահ ոստիկանության կառուցվածքը, հիմնական … Read more

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 31-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

SHANTNEWS.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 368 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.48 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․78 դրամ:  

Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալին

Հուլիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական բնույթ կրող հարաբերություններում հատկապես ենթակառուցվածքային, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին: Ընդգծվել է փոխկապակցվածության նոր նախագծերի իրականացմամբ ընձեռնվող հնարավորությունների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել … Read more

Հայաստանն ի՞նչ դեր կարող է ունենալ տարածաշրջանային անվտանգային միջավայրում. զրույց Հրաչյա Արզումանյանի հետ

Այս օրերին աշխարհի ուշադրությունը կրկին կենտրոնացած է Վաշինգտոնի վրա, որտեղ քննարկվում է ոչ միայն Ուկրաինայի, այլև Մերձավոր Արևելքի անվտանգության ապագան։ Միևնույն ժամանակ Եվրոպան աննախադեպ ներդրումներ է կատարում պաշտպանական արդյունաբերության, հակաօդային պաշտպանության, անօդաչու համակարգերի և սեփական պաշտպանական կարողությունների զարգացման ուղղությամբ։ Ինչպե՞ս է փոխվում պատերազմի բնույթը, անվտանգային ինչպիսի՞ ճարտարապետություն է ձևավորվում աշխարհում և ի՞նչ տեղ կարող է … Read more

Ի՞նչ նկատի ունի Փաշինյանը, երբ խոսում է Ռուսաստանին 2 միլիարդ դոլարի պահանջ ներկայացնելու մասին

Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ռուսական կողմը շարունակի չկատարել Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարման կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները, Հայաստանը կարող է դիմել միջազգային արբիտրաժային դատարան։ Վարչապետը նաև նշել է, որ հնարավոր պահանջի չափը կարող է հասնել տարեկան շուրջ 2 մլրդ դոլարի: Այս հայտարարության մի շարք իրավական և քաղաքական հարցերին է … Read more

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավորին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավորության թագավոր Մուհամմադ VI –ին՝ գահակալության 27-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ձերդ Արքայական Մեծություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ գահակալության 27-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանը բարձր է գնահատում Ձեր իմաստուն և խորաթափանց տեսլականը, ինչի շնորհիվ Մարոկկոն անցած տարիներին արձանագրել է մեծ հաջողություններ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության ոլորտներում՝ … Read more

Ես հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուն չեմ. Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն, սա լեգիտիմ դիրքորոշում է, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդադառնալով նաև այլ հարցերի: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Ապօրինի քրեական հետապնդում. Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստ է նշանակվել

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսիսյանի և վեց եպիսկոպոսների (արքեպիսկոպոսների) վերաբերյալ քրեական գործը հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։ Փաստաբան Արա Զոհրաբյանի փոխանցմամբ, այսօր հայտնի է դարձել, որ նախնական դատալսումների առաջին նիստը նշանակվել է 2026թ. օգոստոսի 7-ին ժամը 16:00-ին, Էջմիածին քաղաքում (Էջմիածին, Սբ Գրիգոր Լուսավորչի փող., … Read more