Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ․ Փաշինյանը շնորհավորել է Խամենեիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղեձում նշված է. «Շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ: Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն … Read more

2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. Զինվորական դատախազ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները: Գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժեում արձանագրված դեպքերը, նախաձեռնված քրեական վարույթները, դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթները, դատարաններում … Read more

Տպավորություն է, թե Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները – Live News

րանի շուրջ ընթացող դեպքերի ֆոնին բավական առանձնահատուկ և նուրբ թեմա է Իրան-Ադրբեջան հարաբերությունները, որոնք կտրուկ սրվեցին Նախիջևանի օդանավակայանում տեղի ունեցած հայտնի դեպքից հետո։ Մինչ այդ, ինչպես հայտնի է, Իլհամ Ալիևը մարտի 1-ին՝ պատերազմի սկսվելու հենց հաջորդ օրը, հապշտապ գնաց Իրանի դեսպանատուն և սգո մատյանում իր ցավակցությունները հայտնեց Իրանի ժողովրդին։ Դրանից ընդամենը չորս օր անց՝ մարտի … Read more

Վարչապետը մարտի 11-ին ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԽ-ն: «Հայաստանի կառավարությունը հանձնառու է Բաքվի հետ երկարատև խաղաղության հասնելուն և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Արևմուտքի հետ մերձեցմանն ու ԵՄ-ին ապագայում հնարավոր անդամակցության հայտ ներկայացնելուն»,-ասված է հաղորդագրությունում: Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ԵՄ-ն այժմ վիզաների ազատականացման երկխոսություն է վարում Հայաստանի հետ, … Read more

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանությանը փողոցում կամ ընտրություններով հաղթելու համար նախ պետք է գերակայություն ապահովել քաղաքական օրակարգում։ Իշխանության օրակարգերի և գործունեության քննադատությունը իրավիճակի վերահսկողությունը վերցնելու հնարավորություն չի տալիս։ ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի՝ վարչապետին անվստահություն հայտնելու տեսքով, որը լայն համախմբման դեպքում բազմաթիվ երևացող և չերևացող խնդիրներ է … Read more

Դիլիջանի ոլորանները, Դիլիջան-Վանաձոր, Սիսիան-Կապան, Կապան-Երևան ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի ոլորանները, Դիլիջան-Վանաձոր, Սիսիան-Կապան, Կապան-Երևան ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Գյումրի–Մարմաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների … Read more

Խամենեիի որդին ընտրվել է Իրանի նոր գերագույն առաջնորդ

Իրանի փորձագետների խորհուրդը Մոջթաբա Խամենեին ընտրել է որպես հանրապետության նոր գերագույն առաջնորդ, հաղորդում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։ «Փորձագետների խորհրդի որոշմամբ Մոջթաբա Խամենեին դարձել է Իրանի երրորդ գերագույն առաջնորդը», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՃՏՊ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին․ կա տուժած

Մարտի 8-ին, ժամը 21։11-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «VAZ» մակնիշների … Read more

Իրանը չի հարձակվում հարևան երկրների, այլ դրանցում գտնվող ԱՄՆ ակտիվների վրա․ Արաղչի

Իրանը չի հարձակվում Մերձավոր Արևելքում իր հարևանների վրա, այլ վրեժ է լուծում այդ երկրներում գտնվող ամերիկյան ուժերի և բազաների դեմ, NBC-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Սխալ է մտածել, որ Իրանը հարձակվում է իր հարևանների վրա։ Մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա։ Մենք հարձակվում ենք ամերիկյան բազաների, ամերիկյան օբյեկտների, ամերիկյան … Read more

Շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ․ Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ»։