Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԽ-ն:
«Հայաստանի կառավարությունը հանձնառու է Բաքվի հետ երկարատև խաղաղության հասնելուն և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Արևմուտքի հետ մերձեցմանն ու ԵՄ-ին ապագայում հնարավոր անդամակցության հայտ ներկայացնելուն»,-ասված է հաղորդագրությունում:
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ԵՄ-ն այժմ վիզաների ազատականացման երկխոսություն է վարում Հայաստանի հետ, իսկ մայիսի 5-ին նախատեսված է ԵՄ-Հայաստան գագաթնաժողով: