«Չնայած բազմաթիվ ճգնաժամերի՝ վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է էական առաջընթաց հանրային կառավարման մի շարք ուղղություններով». Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ միասին մասնակցել է ՍԻԳՄԱ ծրագրի կողմից Հայաստանի հանրային կառավարման ելակետային իրավիճակի գնահատման զեկույցի ներկայացման միջոցառմանը և հանդես է եկել ողջույնի խոսքով: Միջոցառմանը ներկա էին պետական համակարգի ներկայացուցիչներ և դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների ղեկավարներ: Մհեր Գրիգորյանը կարևորել է զեկույցի հրապարակումը և շնորհակալություն հայտնել մշակման աշխատանքներում … Read more

«ՔՊ-ն դժnխքի միջով է անցել, ծանր ժամանակներ ենք ունեցել և հասել այս կետին». Փաշինյանը` Գերմանիայում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Բեռլինում այցելել է Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցություն: «Մոտալուտ ընտրությունները շատ կարևոր են, քանի որ իմ գնահատմամբ դա պատմական հնարավորություն է մեր երկրի համար, ինչպես նաև մեր տարածաշրջանի համար: Իսկապես հիմա մենք ունենք աննախադեպ հնարավորություն  հաստատելու տևական խաղաղություն: Շատ կարևոր է  պաշտպանելու և ամրապնդելու համար պերականությունը, անկախությունը և … Read more

«1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային,որ տասնամյակներ անց Փաշինյանն Արցախը հանձնելու է Ադրբեջանին». Շարմազանով

«1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային,որ տասնամյակներ անց Փաշինյանն Արցախը հանձնելու է Ադրբեջանին»,- այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: «1991-ի այս օրն Արցախի ժողովուրդը քվեարկեց հանուն Անկախ և Ազատ Արցախի։ 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը «այո» ասեց անկախությանը: Հանրաքվեին մասնակցել է 108.736 մարդ կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների 82 տոկոսից ավելին: … Read more

Ոմանք ասում են, թե գործում եմ ընդդեմ Եկեղեցու, դա անհնար է, Հիսուս Քրիստոսն իմ սիրտն է․ Փաշինյան

Մեր արժեհամակարգի էպիկենտրոնն ախտահարված է, մեզ անհրաժեշտ է բարեփոխել այն․ Գերմանիայում, անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցուն, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա ելույթը՝ կետերով․ Մեզ անհրաժեշտ է, որ Եկեղեցին թափանցիկ լինի, և լինեն գործիքներ ստուգելու հոգևորականների բարեվարքությունը։ Կարծում եմ՝ մեր օրակարգն ամբողջովին թափանցիկ է՝ առանց ինչ-որ թաքնված օրակարգերի։ Ոմանք ասում են, թե կառավարությունն ու վարչապետը գործում են … Read more

«Ժողովուրդը դեռևս չի հասկանում, որ այս ընտրությւոնները Հայաստանում ապրելու՝ իր հնարավորության մասին են. ընդդիմության ճիշտ աշծատելու դեպքում միայն կունենանք իր քվեի արժեքն իմացող հասարակություն». Վահե Հովհաննիսյան

Արքիմեդն ասում էր. տվեք ինձ հենման կետ և ես կշրջեմ աշխարհը։ Այս արտահայտությունը կարելի է վերաձևակերպել. տվեք այսօրվա հայ հասարակությանը ցանկացած նորմալ երկիր, և այն կարճ ժամանակում բարեհաջող կքանդի այն։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Բայց սխալ է պնդումը, թե Նիկոլին ո՜ր երկրի ղեկավար էլ դնես, այդ երկիրը մեզ պես կփլուզվի։ … Read more

«ԱՄՆ-ն պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից և այդ գումարն օգտագործի մեր սեփական երկիրը պաշտպանելու համար». հանրապետական կոնգրեսական

ԱՄՆ հանրապետական ​​կոնգրեսական Թոմաս Մասին ներկայացրել է օրինագիծ՝ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս բերելու վերաբերյալ, ասվում է օրենսդիր մարմնի հայտարարության մեջ։ «Մասին ներկայացրեց HR 6508-ը՝ ՆԱՏՕ-ի մասին ակտը, որը նախատեսում է Միացյալ Նահանգների դուրսբերումը Հյուսիսատլանտյան դաշինքից (ՆԱՏՕ)», — ասվում է հայտարարության մեջ։ «ՆԱՏՕ-ն Սառը պատերազմի մասունք է։ Մենք պետք է դուրս գանք ՆԱՏՕ-ից և այդ գումարն օգտագործենք մեր սեփական … Read more

«2025 թ-ին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացվել է նույն ուղղությամբ և Ադրբեջանի հետ համակարգված». Թուրքիայի ԱԳ նախարար

2025 թվականին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես իրականացվել է նույն ուղղությամբ և Ադրբեջանի հետ համակարգված, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը: «Առաջիկա ժամանակահատվածում մենք կշարունակենք անել անհրաժեշտ ամեն ինչ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար և կխրախուսենք կողմերին օգտվել ի հայտ եկող պատմական հնարավորությունից», — ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Սուրբ Ծննդյան տոներից առաջ աշխարհի քրիստոնյաները սպասում են Բաքվում հայ գերիների ազատ արձակմանը. Դավիթ Վարդանյան

Այսօր աշխարհում քրիստոնյաներն աննախադեպ ծավալի հալածանքների և խտրականության են ենթարկվում: Վերջին գնահատումները ցույց են տալիս, որ հարյուր միլիոնավոր քրիստոնյաներ՝ յուրաքանչյուր 7 հավատացյալից 1-ն ամբողջ աշխարհում և յուրաքանչյուր 5-ից 1-ը Աֆրիկայում, ապրում են այնպիսի վայրերում, որտեղ իրենց հավատքը նրանց ենթարկում է վտանգի ամեն օր: Միայն անցած մեկ տարում ավելի քան մեկ քառորդ միլիոն քրիստոնյաներ վտարվել են … Read more

Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ներկայիս օրակարգը

Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Թոմաս Քենի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնում է դեսպանությունը: Հանդիպմանը դեսպանը և ԱՄՆ կոնգրեսականն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ներկայիս օրակարգին, առկա դինամիկային և հետագա համագործակցության հնարավորություններին։

«Ադրբեջանն իր պահանջների ճնշող մեծամասնությունը ստացել է, օգտագործել է ՀՀ կառավարչին` իր իմիջային և հավակնոտ ծրագրերի իրացման համար»․ Աբրահամյան

ՀՀ իշխանության` խաղաղությունը որպես փաստ ներկայացնելուն ի պատասխան, Ադրբեջանի նախագահը Բաքվում խոսել է ադրբեջանցիների` Հայաստան վերադառնալու իրավունքի մասին, մեղադրել ադրբեջանցիներին վտարելու, ադրբեջանական հոգևոր, մշակութային արժեքների ոչնչացման մասին: Մի խոսքով այն ամենի մասին, ինչի մասին 5 տարի խոսում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Մի քանի օր առաջ էլ Ալիևի … Read more