«2025 թ-ին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացվել է նույն ուղղությամբ և Ադրբեջանի հետ համակարգված». Թուրքիայի ԱԳ նախարար

2025 թվականին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես իրականացվել է նույն ուղղությամբ և Ադրբեջանի հետ համակարգված, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

«Առաջիկա ժամանակահատվածում մենք կշարունակենք անել անհրաժեշտ ամեն ինչ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար և կխրախուսենք կողմերին օգտվել ի հայտ եկող պատմական հնարավորությունից», — ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Leave a Comment