Մեկնարկում ենք Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նոր փուլ. Աշոտ Դանիելյան

Այս լսումներով մեկնարկում ենք Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նոր փուլ. այսօր Արցախի ներկայացուցչություն հրավիրված լսումներին հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը։ Նա նշեց, որ ԱՀ բռնազավթումը չի նշանակում, թե դադարել է Արցախի Հանրապետության գոյությունը։ 2023 թվականի պատերազմի նպատակն Արցախի ժողովրդի ոչնչացումն է։ Ստեղծված ծանր վիճակի պատճառով արցախցիները ստիպված տեղահանվել են՝ հաստատվելով ՀՀ-ում։ «Ոմանք չդիմացան … Read more

«Կուզենայի լսել Կաթողիկոսի կարծիքը, հետո մենք մեկնաբանենք և ինչ-որ քայլեր միգուցե ձեռնարկենք»․ Գագիկ Բաղունցը՝ Վրթանես Սրբազանի մասին

Յուրաքանչյուր քաղաքացի այս հարցում ունի իր կարծիքն ու վերաբերմունքն այդ քայլի նկատմամբ, բայց այդ հարցում կուզենայի լսել Կաթողիկոսի կարծիքը, դա եկեղեցու հարցն է, հետո մենք մեկնաբանենք և ինչ-որ քայլեր միգուցե ձեռնարկենք։ Այս մասին Եռաբլուրում 24 News-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղունցը՝ անդրադառնալով օրերս Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի Նիկոլ Փաշինյանի հետ … Read more

ԵՄ-ը չի արձագանքում Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ ուղղված արշավին․ Коммерсант

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով երկար ժամանակ վիճաբանության մեջ է եղել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ի հետ, առաջարկել է հոգևորականների համար սահմանել ապաքաղաքականացման կանոն: Նախկինում նրան քննադատող շատ հոգևորականներ ձերբակալվել են, իսկ վարչապետի մասնակցությամբ պատարագների ժամանակ արգելվել է կաթողիկոսի  անվան հիշատակումը․ գրել է Коммерсант-ը: Վարչապետի մեկ այլ ականավոր քննադատի՝ ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանը … Read more

«Ձեր աստղայինին հաջող ասեք, հերիք ա՝ ձրիակերի նման վայելեք 400 հազարանոց մանդատը». Փաշինյանը վրդովվել է

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակից դուրս են թռնելու այնպիսի ՔՊ-ականներ, որոնք փորձել են շեֆից ավելի խելացի երեւալու, ինչպես ասում են, շառից-փորձանքից հեռու խաղալ: «Ձեր աստղայինին հաջող ասեք, հերիք ա՝ ձրիակերի նման վայելեք 400 հազարանոց մանդատը»,- ըստ ՔՊ-ականների, օրերս կուսակցական ժողովի ժամանակ վրդովված հայտարարել է Նիկոլ Փաշինյանը»։

ՔՊ-ում քասթինգը սկսվել է. hատ-հատ կանչում են ու հարցեր տալիս. «Փաշինյանի պատարագներին մասնակցո՞ւմ եք». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է, սկսվել է պատգամավորության թեկնածու առաջադրվածների «քննության» փուլը։ 380 թեկնածուին մինչեւ ամսվա վերջ գրանցելուց առաջ վարչությունը նախ քննում է նրանց, որ հասկանա` ով ինչ պոտենցիալ ունի, ինչպես վարվել յուրաքանչյուրի հետ` դո՞ւրս թողնել մրցակցությունից, թե՞ գրանցել՝ հնարավորություն տալով ընտրություններին մասնակցելու: Կամ՝ քասթինգում լավ հանդես եկածներին ինչպես բարձր հորիզոնականներում տեղավորել, … Read more

ՀՀ-ում տեղեկատվական հարձակումները համակարգային են և հստակորեն քաղաքականապես մոտիվացված․ DW

Եվրամիությունը կֆինանսավորի Հայաստանի տեղեկատվական տարածքի պաշտպանությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ: Եվրոպացի պաշտոնյաները մատնանշում են արտաքին միջամտության և ապատեղեկատվության ռիսկերը՝ զուգահեռներ անցկացնելով Մոլդովայում «ռուսական հետքի» հետ․ գրել է Deutsche Welle-ն: Դեկտեմբերի սկզբին Բրյուսելում ԵՄ-ՀՀ ռազմավարական գործընկերության օրակարգի ստորագրումից հետո ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները Երևանի հետ համագործակցության այլ առաջնահերթ ոլորտների շարքում ընդգծել են պետական ինստիտուտների և հասարակության … Read more

Հուսով եմ, որ Թուրքիան կկայացնի երկար սպասված որոշումը՝ բացելու Հայաստանի հետ սահմանը և հաստատելու դիվանագիտական հարաբերություններ․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Բեռլինում այցելել է Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցություն: Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որի առանցքային հատվածները ներկայացնում ենք կետերով․ Այսօր կարող եմ վստահորեն հայտարարել, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղություն հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հռչակագրի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանն ընդգծել են պայծառ ապագայի համար այնպիսի ուղի մշակելու անհրաժեշտությունը, որը … Read more

ՀՀ Կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ․ Փաշինյանը՝ գերմանացի գործարարներին

Վարչապետը հանդիպում է ունեցել գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ: Գերմանական արևելյան գործարար ասոցիացիայի գլխավոր տնօրեն Միքայել Հարմսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և նշել, որ գերմանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ և այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է ծանոթանալու առկա հնարավորություններին և հեռանկարներին: Իր խոսքում վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ … Read more

10 ամսում` 8 պատերազմ. Թրամփը կրկին խոսել է իր «ավարտած» պատերազմների մասին

Փենսիլվանիայում իր կողմնակիցների առջև 1 ժամ 40 րոպեանոց ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ մի անգամ չի հիշատակել Ուկրաինայի հակամարտության մասին. հաղորդել է РИА Новости-ի թղթակիցը։ «10 ամսվա ընթացքում ես ավարտել եմ 8 պատերազմ, այդ թվում՝ Կոսովոյի, Սերբիայի, Պակիստանի և Հնդկաստանի պատերազմները, որոնք բոլորն էլ կատաղի են ընթացել։ Իսրայելը և Իրանը, Եգիպտոսը և Եթովպիան, … Read more

Հակամարտության այս գլուխը փակված է իրական խաղաղությամբ. Հաջիևի և Գրիգորյանի համատեղ հարցազրույցը Euronews-ին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համատեղ հարցազրույց են տվել Euronews-ին: Հաջիևի խոսքով՝ բանակցությունների վաղ փուլում կողմերը «լավ հնարավորություն են ունեցել հանդիպելու» Բրյուսելում, ինչից հետո երկու երկրների ղեկավարությունները որոշել են շարժվել դեպի խաղաղություն և «մի կողմ դնել համատեղ ունեցած տարաձայնությունները»։ Գրիգորյանը շարունակել է՝ ասելով, որ «երկրների ղեկավարությունները մտածում են, … Read more