Վենսի խոսնակը հայտնել է նրա Երևան և Բաքու այցի ժամանակացույցը․ «Ազատություն»

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսնակը «Ազատության» Վաշինգտոնի թղթակցին հայտնել է, որ Վենսը Հայաստան կայցելի փետրվարի 9-10-ը, իսկ հետո կմեկնի Ադրբեջան՝ փետրվարի 10-11-ը: ԱՄՆ փոխնախագահը Վաշինգտոն կվերադառնա չորեքշաբթի երեկոյան, «Ազատություն» թղթակցին է փոխանցել Վենսի խոսնակը: Երևանը թեև պաշտոնապես դեռ չի հրապարակել Վենսի Հայաստան սպասվող այցի օրակարգը, սակայն ազդարարում է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ … Read more

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Բայրամովը և Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Թեհրանն ուրանը հարստացնելու իրավունք ունի, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի․ Արաղչի

«Ինչո՞ւ էինք մենք այդքան պնդում և պնդում ենք ուրանի հարստացման հարցը։ Մենք պատրաստ չենք հրաժարվել դրանից, անգամ, եթե մեզ պատերազմ պարտադրեն։ Ոչ ոք իրավունք չունի մեզ ասել, թե մենք ի՞նչ պետք է ունենանք և ի՞նչ չպետք է ունենանք»,- ԻԻՀ արտգործնախարար Աբբաս Արաղչին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ուրանի հարստացումը ոչ միայն տեխնիկական, այլև արժանապատվության … Read more

Արցախցի հազարավոր ընտանիքներ ծայրահեղ ծանր վիճակում են. Արցախի պետնախարար

Արցախցիների աջակցության ծրագրերի դադարեցումը հանգեցրել է լուրջ սոցիալական խնդիրների․ գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը: «Հազարավոր ընտանիքներ այսօր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում՝ առանց կայուն եկամտի, առանց սոցիալական պաշտպանվածության և առանց վստահության իրենց ապագայի նկատմամբ։ Մարդկանց մեծ մասը աշխատում է բացառապես բնակվարձը վճարելու համար, իսկ սնունդը, բուժումը և նույնիսկ տարրական կենցաղային կարիքները հաճախ մնում են … Read more

ՊՆ զինծառայող է մահացել – ABCMEDIA

Փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին․ հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Բժիշկները պայքարում են դաժանորեն ծեծված զինծառայողի կյանքի համար․ shamshyan.com

Երևանում դաժան ու առեղծվածային դեպք է գրանցվել։ Ֆոտոլրագրող Շամշյանի տեղեկություններով՝ փետրվարի 5-ին Նուբարաշեն վարչական շրջանում ՊՆ զորամասի հարակից տարածքից զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի քաղաքացի։ 24-ամյա պայմանագրային զինծառայողին վիրահատել են, տուժածն ունի տարբեր աստիճանի մարմնական վնասվածնքեր։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Ըստ Շամշյանի՝ ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, … Read more

Իրանը չի պատրաստվում բանակցել իր հրթիռային ծրագրի շուրջ․ Արաղչիի հայտարարությունները՝ կետերով

Իրանի և Վաշինգտոնի վերջին բանակցությունները լավ մեկնարկային կետ են, սակայն վստահության ամրապնդման համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու․ Al Jazeera Forum-ի ժամանակ նման կարծիք է հայտնել Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Ստորև ներկայացնում ենք նախարարի ելույթի առանցքային կետերը․ Օմանում կայացած բանակցություններն անուղղակի էին և սահմանափակվում էին բացառապես միջուկային խնդրով։ Ուրանի հարստացման արգելքի հարցը Իրանի … Read more

18 կիլոմետրանոց խցանում, 4000 մեքենա․ Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում

Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքից դեպի Քուչակ՝ արտակարգ իրավիճակ է,- հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ 18 կիլոմետրանոց խցանումն առաջացել է մերկասառույցի պատճառով։ 4000 մեքենա 2 ժամից ավելի խցանման մեջ է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ճանապարհը վերահսկող ճանշինը  մաքրման ու սպասարկման ոչ մի աշխատանք չի կատարել, ինչն էլ դարձել է մերկասառույցի պատճառ։

«Մեր եկեղեցիները վտանգի տակ են, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվում են մեր հայրենակիցները». Տեր Վրթանեսը դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ պարոն Ջեյմս Դեյվիդ Վենսին: Նամակում ասվում է․ «Մեծարգո պարոն փոխնախագահ, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի և այն հավատացյալների անունից, որոնց ես ծառայում եմ որպես առաջնորդ, Ձեզ եմ հղում իմ խորին հարգանքն ու երախտագիտությունը Միացյալ Նահանգների՝ Հարավային Կովկասում խաղաղության և մարդկային արժանապատվության պահպանմանն … Read more

Հայ Դատի գրասենյակը կոչ է անում Վենսին հազարավոր նամակներ ուղարկել

Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առաջիկա տարածաշրջանային այցին ընդառաջ ստեղծել է էլեկտրոնային հարթակով, որտեղ ամերիկահայությանն առաջարկվում է փոխնախագահի գրասենյակ ուղարկել հետևյալ նամակը․ Մենք կոչ ենք անում փոխնախագահ Վենսին՝ Պահանջել հանդիպում Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ գտնվող հայ գերիների հետ և հրապարակայնորեն պահանջել նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում, Հայաստանում գտնվելու ընթացքում հանդիպել … Read more