Փաստաբանը խնդրեց Միքայել սրբազանին թույլ տալ մասնակցել կիրակնօրյա պատարագներին

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը դատարանին խնդրեց թույլ Միքայել սրբազանին մասնակցել տեղի եկեղեցու կիրակնօրյա պատարագներին: Դատավոր Էդգար Մանասյանը նշեց, որ օրենքը նման հնարավորություն չի տալիս, բայց այն կհամարեն միջնորդություն և կքննարկեն: Մեղադրյալ կողմը առարկություն չհայտնեց: Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը փոխեց Միքայել սրբազանի խափանման միջոցն ու տնային կալանք կիրառեց։

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը մարդու հիմնարար իրավունքների լիակատար խախտում է.Օկամպո

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X սոցիալական ցանցում անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավճռին: «Լեռնային Ղարաբաղի առաջնորդները դատապարտվել են Ադրբեջանի կողմից կեղծ դատավարությամբ։ Նրանք քաղաքացիական անձինք են, որոնց դատել են ռազմական դատարանում, ինչը մարդու հիմնարար իրավունքների լիակատար խախտում է։ Եթե նրանք համարվում են մարտիկներ, մեղադրանքները սխալ են, … Read more

Սրբազանի խափանման միջոցը փոխվեց – ABCMEDIA

Միքայել սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի: Արգելված է բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց, ունենալ նամակագրություններ, սակայն սահմանափակումները չեն վերաբերում հարազատներին: Հիշեցնենք, որ այսօր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները տեղեկացրել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մասին։ Սրբազանին այսօր դարձյալ դատարան են բերել հիվանդանոցից։ Նա վիրահատվել է ու բուժվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։  

Դատապարտելի է ՀՀ իշխանությունների շարունակական անտարբերությունը հայրենակիցների սարքովի «դատավճիռների» նկատմամբ. Արցախի ԱԺ

Ադրբեջանի Հանրապետությունում հայազգի ռազմագերիների նկատմամբ իրականացված «դատավարությունների» և «դատավճիռների» վերաբերյալ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել․ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես արցախահայության օրինական ներկայացուցչական մարմին, խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած շինծու «դատավարությունները» Արցախի Հանրապետության գերեվարված հայազգի ռազմաքաղաքական գործիչների և քաղաքացիական անձանց նկատմամբ։ Այդ գործընթացներում ներկայացված շինծու մեղադրանքներն ու դրանց հիման վրա ընդունված դատավճիռները … Read more

ԱՄՆ-ն ծրագիր է մշակում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի տապալման դեպքում. The National

Թեհրանի հետ պաշտոնական բանակցություններին զուգահեռ՝ ԱՄՆ-ն մշակում է անցումային շրջանի ծրագիր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի տապալման պարագայում. գրում է The National-ը՝ հղում անելով Սպիտակ տանը մոտ աղբյուրի։ Թրամփը քննարկում է Իրանի համար մի քանի տարբերակ, որոնցից յուրաքանչյուրը քաղաքական ռիսկեր և աշխարհաքաղաքական անորոշություն է պարունակում: Թեհրանի կողմից միջուկային ծրագրի և այլ կարևոր հարցերի, այդ … Read more

Միքայել սրբազանը դիմել է Եվրոպական դատարան․ փաստաբանական խումբ

Միքայել սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների խախտման փաստերով․ հայտնում է Սրբազանի փաստաբանական խումբը։ «Գանգատում նշվել է Միքայել Սրբազանի անօրինական կալանավորման (հոդված 5), արտահայտվելու ազատության խախտման (հոդված 10), ինչպես նաև ազատությունից զրկելու և քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու (հոդված 18) վերաբերյալ փաստեր և փաստարկներ: … Read more

Արայիկ Հարությունյանը պատրաստ էր դատարանի որոշմանը․ փաստաբան

Մարդու իրավունքների պաշտպան խմբերը մտահոգություններ են հայտնել Բաքվում Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների  նկատմամբ դատավարության արդարության վերաբերյալ, որը սկսվել է 2025 թվականի հունվարին․ գրել է Reuters-ը։ Գործակալությունը հիշեցրել է, որ 2023 թվականին ԼՂ ամբողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100,000 մարդ, հեռացել է տնից։ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբան Ջավիդ Ռզազադեն Reuters-ի հետ զրույցում նշել է, … Read more

Սուտ է, գնդերեցներին գումար չի առաջարկվել․ Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը՝ կետերով

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․ Շահարկումները, թե հոգևոր հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվում է, ճիշտ չեն․ բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պիտի ենթարկվեն զինված ուժերի բարոյահոգեբանական գծով վարչությանը։ Զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն։ Այո՛, մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայաստանում … Read more

Կարգալույծ քահանաները Կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու պահանջով դիմել են դատարան․ «Հետք»

Արամայիս Թախմազյանը (Տ. Թադե քահանա Թախմազյան) և Ստեփան Ասատրյանը (Տ. Արամ քահանա Ասատրյան) հայցադիմումներ են  ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու։ Նրանք պահանջում են անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունները և իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում. գրում է «Հետք»-ը։ Արամայիս Թախմազյանը պահանջում է անվավեր ճանաչել  Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի … Read more

Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների նկատմամբ հաշվեհարդարն ամենաթողության և դավաճանության ամոթալի հաղթանակ է․ Լազարևյան ակումբ

Լեռնային Ղարաբաղում Բաքվի կողմից գերեվարվածների նկատմամբ հաշվեհարդարն ամենաթողության և դավաճանության ամոթալի հաղթանակ է։ Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ Նա սոցիալական ցանցերում հայտարարություն է հրապարակել ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» անունից՝ Արցախի գերեվարված առաջնորդների դատավճռի վերաբերյալ։ «Այսպես կոչված, Բաքվի արդարադատության համակարգի մեղադրական եզրակացության նյութերը լի են «անջատողականության», «անօրինական զինված դիմադրության» և Ադրբեջանի օրենքների խախտումների մասին … Read more