The Guardian-ի թղթակիցը գովաբանել է ԱՄՆ փոխնախագահի առջև փռված հայկական գորգը

Բրիտանական The Guardian թերթի թղթակիցը գնահատել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի ինքնաթիռի համար Երևանի օդանավակայանում փռված հայկական գորգը։ «Ի դեպ, թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել այս ապշեցուցիչ գորգի վրա, որը փռվել էր Ջ.Դ. Վենսի համար՝ նրա՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանի օդանավակայան ժամանելուն պես»,- գրել է նա։ ԱՄՆ փոխնախագահի ինքնաթիռը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել փետրվարի 9-ին։ … Read more

Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան․ ԲՏԱ նախարար

Մենք ողջունում ենք YouTube-ի հայտարարությունը՝ հայկական շուկայում իր ներգրավվածության ընդլայնման վերաբերյալ․ հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Սա կարևոր քայլ է Հայաստանի թվային տնտեսության ամրապնդման, մեր արագ աճող կոնտենտ արտադրողների/ստեղծագործողների համայնքի հզորացման, ինչպես նաև հայկական բովանդակության, մշակույթի և նորարարության գլոբալ տեսանելիության խթանման ուղղությամբ։ Հայաստանի համար YouTube-ի նման հարթակները միայն բովանդակության մասին չեն․ դրանք տնտեսական հնարավորությունների, … Read more

ՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը քննարկել են երկկողմ համատեղ ծրագրերն ու ռազմավարական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտոնական այցով ՀՀ ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հանդիպումը․ հայտնում  են Կառավարությունից։ ՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը նախ ողջունել են երկու երկրների պատվիրակությունների անդամներին, այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ջեյմս Դի Վենսի առանձնազրույցը։ Հաջորդիվ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով։ Վարչապետ Փաշինյանն … Read more

Մեծ մասնավոր կապիտալ է հոսելու ՀՀ․ Ջեյ Դի Վենսի հայտարարությունը՝ կետերով

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որի կարևոր կետերը ներկայացնում ենք ստորև․ Մենք ոչ միայն Հայաստանի համար խաղաղություն ենք կերտում, այլև բարգավաճում՝ ԱՄՆ-ի հետ համատեղ։ Հավատում եմ՝ այսօր մի նոր սկիզբ է ՀՀ և ԱՄՆ գործընկերության համար։ TRIPP հիմնադրամի միջոցով մեծ մասնավոր կապիտալ է հոսելու Հայաստան։ Սկզբնական … Read more

ԱՄՆ-ից ԱԹՍ-ներ ենք գնել․ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

ԱՄՆ պետքարտուղար Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք կետերով․ Սա պատմական այց է, որը տեղի է ունենում Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման աննախադեպ իրողությունների պայմաններում։ Ես մեծ հույս ունեմ, որ նախագահ Թրամփն արդարացիորեն կարժանանա 2026 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակին։ Ստացել եմ և սիրով ընդունել եմ … Read more

Մեր երկու երկրների գործընկերության առումով Վենսի այցը հիրավի շրջադարձային պահ է․ ԱՄՆ դեսպանատուն

Մեզ համար պատիվ է ողջունել ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսին, երկրորդ տիկին Ուշա Վենսին ու նրանց ընտանիքին Հայաստանում՝ այս պատմական այցի ընթացքում։ Մեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է․ հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Փոխնախագահ Վենսը հանդիպում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ընդգծելու օգոստոսի 8-ին Վաշինգոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովից … Read more

Միջին միջանցք. ԱՄՆ-ի ռազմավարական խաղը Հայաստանում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան տեղավորվում է Վաշինգտոնի արտաքին քաղաքականության վերաֆորմատավորման ընդհանուր տրամաբանության մեջ։ Քաղաքագետ Արա Պողոսյանի գնահատմամբ՝ Միացյալ Նահանգները վերանայում է իր մոտեցումները ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ավելի լայն՝ եվրասիական տարածքի նկատմամբ՝ կիրառելով քաղաքական և ռազմավարական նոր գործիքներ։ Պողոսյանի խոսքով՝ ամերիկյան արտաքին քաղաքականության վերադիրքավորումը նկատելի է ինչպես ավանդական դաշնակիցների, … Read more

Ջեյ Դի Վենսն ընտանիքի հետ Երևանում է․ ովքե՞ր դիմավորեցին ԱՄՆ փոխնախագահին

Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, նրա կնոջն ու երեխաներին տեղափոխող ինքնաթիռը։ ԱՄՆ փոխնախագահին օդանավակայանում դիմավորել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխարտգործնախարար  Վահան Կոստանյանը,ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Ջեյ Դի Վենսը Երևանում է երկօրյա այցով։ Այստեղից նա ուղևորվելու … Read more

Հայաստանում հույս ունեն, որ Վենսի այցը կարող է նպաստել Ադրբեջանում հայ գերիների ազատ արձակմանը․ Независимая Газета

ԱՄՆ փոխնախագահ Վենսը և տնտեսական հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ Հելբերգը փետրվարի 9-ից 11-ը կայցելեն Հայաստան և Ադրբեջան։ Վաշինգտոնի տվյալներով՝ այս այցը կնպաստի նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ջանքերին և «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախագծին։ Այնուամենայնիվ, հայկական սփյուռքը հույս ունի ընդլայնել օրակարգը և ապահովել ամերիկյան օգնությունը Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդներին ազատ արձակելու հարցում․ … Read more

Արտակ Բեգլարյանի և Գեղամ Ստեփանյանի նամակը ԱՄՆ փոխնախագահին

Արցախի Հանրապետության նախկին և ներկա Մարդու իրավունքների պաշտպաններ Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը համատեղ նամակ են ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ նրա ուշադրությունը հրավիրելով ոչ միայն պատանդների խնդրի, այլ նաև անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման հարցի վրա։ «Հարգելի՛ պարոն փոխնախագահ, Մենք ողջունում ենք Ձեր դիվանագիտական առաքելությունը մեր տարածաշրջան։ Այս այցը տեղի է ունենում նախագահ Թրամփի կողմից … Read more