Տոնի Կրոսի խորհուրդը Պերեսին. ո՞ւմ պետք է ձեռք բերի Ռեալը — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը իսպանական գրանդին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Մյունխենի «Բավարիայի» ծագող աստղ, գերմանացի կիսապաշտպան Լենարտ Կաrլին։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Կրոսը «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ առանձնազրույցում դրական է արտահայտվել 17-ամյա ֆուտբոլիստի մասին։ Գերմանացի լեգենդը հատուկ շեշտադրել է ոչ միայն պատանու զուտ ֆուտբոլային բարձր որակները, այլև նրա … Read more

Լեզվի սայթաքո՞ւմ. Բավարիայի տաղանդը ներողություն է խնդրել Ռեալի մասին խոսելու համար

​«Բավարիայի» սպորտային տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդը մեկնաբանել է թիմի 17-ամյա կիսապաշտպան Լենարտ Կառլի խոսքերն այն մասին, որ Մադրիդի «Ռեալն» իր երազանքների ակումբն է։ ​«Լենարտը շատ էմոցիոնալ է։ Նա ոչնչից չի վախենում, այդ թվում՝ խաղադաշտում։ Դա նրա խաղաոճն է։ Այդ հայտարարությունը անհաջող էր ստացվել, բայց նա անմիջապես հասկացավ դա։​Լենարտը ներողություն է խնդրել։ Մենք զրուցել ենք այդ թեմայով. … Read more

Բավարիան թիրախավորել է Բարսելոնայի ֆուտբոլիստին. հայտնի է հնարավոր տրանսֆերի արժեքը

«Բարսելոնայի» կենտրոնական կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում։ Fichajes պարբերականի տեղեկություններով՝ նիդերլանդացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»: Ըստ աղբյուրի՝ գերմանական գրանդի ղեկավարությունը պատրաստ է 28-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար վճարել մոտ 50 միլիոն եվրո։ Ֆրենկի դե Յոնգը «կապտանռնագույնների» շարքերը համալրել է 2019 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված … Read more

Բավարիան մեծ ակումբ է, բայց այդ ակումբում խաղալն իմ երազանքն է. Կառլ — Armsport.am

Մյունխենի «Բավարիայի» երիտասարդ հարձակողական ոճի կիսապաշտպան Լենարտ Կառլը կիսվել է ապագայի իր երազանքներով։ Երկրպագուների հետ հանդիպման ժամանակ 17-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ հույս ունի մի օր խաղալ Մադրիդի «Ռեալի» կազմում։ «Հուսով եմ՝ սա մեր միջև կմնա։ «Բավարիան» մեծ ակումբ է, և այստեղ խաղալն արդեն իսկ երազանքի իրականացում է։ Բայց մի օր ես անպայման ուզում եմ … Read more

Եթե մաստակը երկար ես ծամում, համը կորչում է. Բավարիայի տնօրենը զգուշացնում է թիմի աստղին

Մյունխենի «Բավարիայի» գործադիր տնօրեն Յան-Քրիստիան Դրեզենն անդրադարձել է թիմի ֆրանսիացի պաշտպան Դայո Ուպամեկանոյի պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ ստեղծված իրավիճակին։ «Ուպամեկանոն մեզանից բարելավված առաջարկ է ստացել։ Մենք դա բազմիցս քննարկել ենք նրա գործակալների, իսկ այժմ՝ նաև անձամբ իր հետ։ Կարծում եմ՝ նա պետք է ստորագրի այն, ինչ կա, քանի որ առաջարկն այլևս չի լավանալու։ Այս ամբողջ … Read more

Եվրո-2008-ի աստղերը. որտե՞ղ են նրանք հիմա և ինչպե՞ս դասավորվեցին նրանց ճակատագրերը

Եվրո-2008-ը դարձավ 21-րդ դարի ամենավառ մրցաշարերից մեկը։ Այնտեղ ծնվում էին նոր աստղեր, իսկ հին կուռքերը հեռանում էին ասպարեզից։ Իսպանիան սկսեց իր «ոսկե դարաշրջանը», Ռուսաստանն ապրեց ֆուտբոլային հրաշք, իսկ Եվրոպան տեսավ հերոսների, որոնց մասին խոսեցին դեռ երկար տարիներ։ Անցել է ավելի քան 15 տարի. այն ժամանակ փայլող ֆուտբոլիստներից շատերն արդեն ավարտել են կարիերան՝ դառնալով մարզիչներ, փորձագետներ … Read more

Հայտնի է դարձել, թե ինչու է Ռեալը հրաժարվել Կոնատեի և Ուպամեկանոյի տրանսֆերներից

Մադրիդի «Ռեալը» դադարեցրել է հետաքրքրությունը կենտրոնական պաշտպաններ Իբրաիմա Կոնատեի և Դայո Ուպամեկանոյի նկատմամբ։ «Արքայական» ակումբը տևական ժամանակ համարվում էր «Լիվերպուլի» ֆրանսիացի պաշտպանի ձեռքբերման գլխավոր հավակնորդը, իսկ ավելի ուշ, ըստ շրջանառվող լուրերի, առաջատար դիրքեր էր զբաղեցնում նաև «Բավարիայում» հանդես եկող նրա հայրենակցի համար տրանսֆերային պայքարում։ Ինչպես հաղորդում է հեղինակավոր Diario AS պարբերականը, մադրիդյան գրանդը սառեցրել է … Read more

Բավարիայի ֆուտբոլիստը ցանկանում է միանալ Բարսելոնային․ նա դիմել է Ֆլիկին

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան պատրաստ է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ 30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ լրանում է վեց ամսից, և առայժմ պարզ չէ, թե արդյոք կիսապաշտպանին կառաջարկվի այն երկարաձգել։ Լրագրող Ֆեռնանդո Պոլոյի փոխանցմամբ՝ Գորեցկան վերջերս նամակ է գրել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին՝ նշելով, որ կցանկանա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կրկին աշխատել … Read more