Շահարկվող զրպարտությունների առնչությամբ. Մայր Աթոռը թվեր է հրապարակել – Live News

Վերջին շրջանում անհարկի շահարկվում է Վեհափառ Հայրապետի գահակալության օրոք, այսպես կոչված «անհարկի» կարգալուծությունների հարցը, հրապարկվում են ուռճացված թվեր։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են. «Իրական պատկերը հետևյալն է՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում, ներառյալ Ստեփան Ասատրյանը, Վարդան Հունանյանը և Արամայիս Թախմազյանը, կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական, որոնցից՝ 38 -ն ասպարեզը թողել … Read more

Սրբազանները փակեցին Վեհափառ Հայրապետի առաջարկած վերադարձի բաց դուռը և, հետևաբար, վերահաստատեցին իրենց եղբայրադավ ընթացքը. Գենադի Մնացականյան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայտնի տասը եպիսկոպոսները երեկ ուշ երեկոյան ՀՀ վարչապետի մոտ էին գնացել և ինչ-որ թղթի վրա մռայլ դեմքերով խզբզում էին։ Վարչապետն էլ ինչ-որ տեքստ բարբաջելուց հետո ուրախ-ուրախ հայտարարեց, որ, վերջ, Եկեղեցու բարեփոխման գործընթացը սկսված է, այլ խոսքով, սկսվեց « Եկեղեցին բարեփոխելը նորաձև է» գործընթացը։ Այդ, ըստ իս, իրենց համար ճակատագրական քայլով, սրբազանները … Read more

Վարչապետի կամքին տուրք տալով Սուրբ և Անմահ Պատարագից հատվածներ զեղչելը Խորհուրդը դարձնում է թատերական ներկայացում. Գենադի Մնացականյան

Բազում անգամներ և բազմաթիվ մասնագետների կողմից բացատրվել է Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում որևէ հատված զեղչելու անթույլատրելիության մասին։ Բացատրվել է, որ նման դեպքերում Սուրբ և Անմահ Պատարագը անարգվում է, իսկ անարգվողը մեծագույն անեծքի ու մեղքի տակ է հայտնվում։ Եւ ո՛չ միայն Պատարագիչ հոգևորականին է այդ նզովքն ու մեղքը վերաբերում, այլ նաև նրանց, ովքեր իրենց ներկայությամբ … Read more

Հանրապետական մաղթանք եւ նռնօրհնեքի արարողություն Մայր տաճարում

Ամանորի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին տեղի ունեցավ նռնօրհնեքի արարողություն։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ … Read more