Հայաստանի հինգ գրոսմայստերներ վիճարկում են Աշխարհի գավաթը

Երեկ Հնդկաստանի Գոա նահանգում մեկնարկել է ՖԻԴԵ-ի 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանից մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Կարեն Գրիգորյանը: Մրցաշարն անցկացվում է նոկաուտ ձեւաչափով, ութ մրցափուլով: Յուրաքանչյուրում զույգերը խաղում են երկու դասական պարտիա: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը որոշվում է արագ եւ կայծակնային շախմատի թայ-բրեյքով: Առաջին տուրում մեր … Read more

Սամարկանդում մերոնցից լավագույնը Շանթ Սարգսյանն է

Սամարկանդում ընթացող շախմատի Grand Swiss Tournament 2025 մրցաշարում այսօր հանգստի օր է: Երեկ կայացած վեցերորդ  տուրից հետո տղամարդկանց պայքարում հայ գրոսմայստերներից լավագույն արդյունքը Շանթ Սարգսյանինն է, որը 4,0 միավորով ընթանում է 12-րդ հորիզոնականում եւ ընդամենը մեկ միավոր է հետ մնում միանձնյա առաջատար, իրանցի Պարհամ Մաղսուդլուից: Վաղը՝ յոթերորդ տուրում Շանթը սեւերով խաղալու է ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի … Read more