ԲԴԽ-ն հետաձգեց դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը, Մասիս Մելքոնյանը ժամանակավոր անաշխատունակության մեջ է

Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) այսօր դատավոր Արթուր Աթաբեկյանի նախագահությամբ քննում էր Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը: Ըստ գործի՝ դատավորը իր վարույթում քննվող գործերից մեկով ցուցմունք տալուց առաջ մեղադրյալին չի պարզաբանել իրավունքները։ Կողմերը դատական նիստին չէին ներկայացել, բայց ուղարկել … Read more

«Երեքի գործը» ԲԴԽ-ում

Հունիսի 10-ին Բարձրագույն դատական խորհրդում կլսվի երեք դատավորների՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ Հրաչ Այվազյանին, Ռուստամ Մախմուդյանին եւ Կարեն Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հաղորդումը, ով այն ուղարկել էր ՀՀ արդարադատության նախարարին: Արդարադատության նախարարի փետրվարի 28-ի թիվ 15-Ա

Դատավորների նկատմամբ վարույթների հիմնական նախաձեռնողը Արդարադատության նախարարությունն է. զեկույց

Բարձրագույն դատական խորհրդում շարունակում է խնդրահարույց մնալ Խորհրդի կողմից արարքի որակումը, մեղքի ձևի ու ընտրված պատասխանատվության միջոցի հիմնավորումը, ինչպես նաեւ դատավորի կողմից կատարված խախտման համար կարգապահական տույժի կոնկրետ տեսակի ընտրության հիմնավորվածության և համաչափության հարցը, քանզի որոշումներով ներկայացվող հիմնավորումները անբավարար են կամ դրանք առհասարակ բացակայում են. այս արձանագրում արել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության … Read more

Աննա Հակոբյանի ընկերուհի դատավորը կմնա անպատիժ

Բարձրագույն դատական խորհուրդը այսօր՝ հունիսի 2–ին, մերժեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ Արդարադատության նախարարության միջնորդությունը: Նշենք, որ կարգապահական վարույթի հիմքը փաստաբան Գոռ Մարգարյանի դիմումն է, ըստ որի` դատավորը դատական որոշումը մեկուկես տարի անց է տրամադրել կողմերին։ Պարզվել է` փաստաբանը հրաժարվել է դիմումից, սակայն նախարարությունը չի կարճել վարույթը։ Նաիրա Հովսեփյանը պատերազմում … Read more

Դատավորներ Նաիրա Հովսեփյանը եւ Արմինե Սաֆարյանը կարգապահական տույժի չեն ենթարկվի

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ հրապարակեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Նաիրա Հովսեփյանի եւ Արմինե Սաֆարյանի գործերով որոշումները։ Երկու դեպքում էլ ԲԴԽ-ն մերժեց ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը՝ կարգապահական տույժի ենթարկելու մասին։ Հիշեցնենք, Նաիրա Հովսեփյանը «մեղադրվում» է՝ դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների խախտման մեջ, իսկ Արմինե Սաֆարյանը «մեղադրվում» է՝ իրեն մակագրված գործով, երկուսուկես տարվա ընթացքում որեւէ … Read more

ՄԻԵԴ-ը նկատել է, որ գործերի հոսքը դադարել է, իսկ ԲԴԽ-ն փոխել է գործելակերպը. Արա Ղազարյան

ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է միաժամանակ մի քանի գործ՝ դատավորների իրավունքների խախտումների վերաբերյալ  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանից ստացած մի շարք գործեր կոմունիկացրել է՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են դրանք ներկայացվել՝ երկու տարի առաջ, թե ընդամենը երկու ամիս առաջ։ Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով այն փաստին, … Read more

Արթուր Ստեփանյանը կդիմի ԲԴԽ՝ ՍԴ-ի որոշման հիման վրա վերականգնելու դատավորի իր լիազորությունները

«Փաստինֆո». Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Արթուր Ստեփանյանը կդիմի ԲԴԽ՝ ՍԴ-ի որոշման հիման վրա իր գործի վերանայման համար։ Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն 2024 թ․ հուլիսի 9-ին դադարեցրել էր Արթուր Ստեփանյանի դատավորի լիազորությունները, որի նկատմամբ կարգապահական վարույթը ՀՀ արդարադատության նախարարությունը հարուցել էր Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա։ Վերջինս, մատնանշելով «Փաստերի ստուգման հարթակի» 2023 թ․ հրապարակումը, … Read more