«Հայաստանի ազգային արխիվի» տնօրեն Արթուր Ստեփանյանի անունով եւ կեղծ հեռախոսահամարով WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ

Հունվար 10,2026 17:48 Հարգելի՛ գործընկերներ, Տեղեկացնում ենք, որ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ստեփանյանի անունով եւ կեղծ հեռախոսահամարով WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ, որը տարբեր բովանդակությամբ հաղորդագրություններ է ուղարկում։ Խնդրում ենք ձեռնպահ մնալ դրանց արձագանքելուց։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ  Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի … Read more

Վերջին մեկ տարում որոշ պաշտոնազրկված դատավորների փաստաբաններ մեռան փչելով մի փուչիկ, որը երեկ պայթեց նորացված ԲԴԽ-ում, որտեղ այլևս ներկա չէ իմ ընկեր Կարեն Անդրեասյանը. Գրիգոր Մինասյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը Տարբեր մեղքերի համար հարյուրավոր դատավորների դեմ մեր քաղաքացիներից ստացել եմ հազարավոր բողոքներ: Առանց որևէ անձնական շահի, որպես նախարար, ԲԴԽ եմ տարել դատավորների միայն կոպտագույն խախտումները: ԲԴԽ-ն իմ պաշտոնավարման շրջանում շուրջ մեկ տասնյակ դատավորների լիազորություններ է դադարեցրել: Վերջին մեկ տարում որոշ պաշտոնազրկված դատավորներին հարակից մի քանի լրագրողներ ու … Read more

Լիազորությունները դադարեցված դատավոր Արթուր Ստեփանյանի իրավունքները չվերականգնվեցին. վերաբացված գործի քննությունը ձևական էր

11 Նոյեմբերի, 2025 Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Արթուր Ստեփանյանի իրավունքներն այդպես էլ չվերականգնվեցին։ Փաստացի հաստատվել է, որ ԲԴԽ-ում ՍԴ որոշման հիման վրա վերաբացված գործի քննությունը բացառապես ձևական բնույթ է ունեցել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ ԲԴԽ-ն հրապարակել է դատավորի վերաբերյալ որոշումը՝ վերացնելով իր կողմից նախկինում կայացված որոշումը և նոր որոշում կայացնելով՝ կրկին … Read more

Դատավորների գործը կվերաբացվի

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի եւ Երեւանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԲԴԽ որոշումը վերացվել է, գործով նոր քննություն կիրականացվի: Հիշեցնենք, որ դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել էր 2023թ. հունվարի 26-ին՝ ՄԻԵԴ վճռի հիման վրա՝ 15 տարի առաջ  դատավորի կողմից ենթադրյալ խախտման համար։ Դատավորը դիմել էր ՄԻԵԴ, բավարարվել էր նրա դիմումը։ … Read more

Արթուր Ստեփանյանը կդիմի ԲԴԽ՝ ՍԴ-ի որոշման հիման վրա վերականգնելու դատավորի իր լիազորությունները

«Փաստինֆո». Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Արթուր Ստեփանյանը կդիմի ԲԴԽ՝ ՍԴ-ի որոշման հիման վրա իր գործի վերանայման համար։ Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն 2024 թ․ հուլիսի 9-ին դադարեցրել էր Արթուր Ստեփանյանի դատավորի լիազորությունները, որի նկատմամբ կարգապահական վարույթը ՀՀ արդարադատության նախարարությունը հարուցել էր Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա։ Վերջինս, մատնանշելով «Փաստերի ստուգման հարթակի» 2023 թ․ հրապարակումը, … Read more