Պապիկյան-Չաուհան հանդիպում՝ անվտանգության հարցերի շուրջ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է պաշտոնական այցի շրջանակում Հայաստանում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին: Գեներալ Չաուհանը հայտնել է Հնդկաստանի զինված ուժերի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության զարգացումն առկա ուղղություններով և նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: … Read more

Բանակում հոգևորականների պակասը խորացնելու է խնդիրները․ Տեր Պսակ

Զինված ուժերում հոգևոր ծառայողների գործունեությունը դադարեցնելու՝ պաշտպանության նախարարի հրամանն անակնկալ չէր։ Հոգևորականների դեմ սպառնալիքներին հետևելու էր այս քայլը․ ABC Media-ի հետ զրույցում ասաց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։ «Ի պատիվ մեր գնդերեցների ճնշող մեծամասնության՝ նրանք մնացին իրենց ուխտին, երդմանը, ծառայությանը և մարդկային որակներին հավատարիմ»,- նշեց քահանան։ Տեր Պսակ քահանան շեշտում է, որ բազմաթիվ զինվորականներ, այդ թվում՝ … Read more

Եվրոպան վերազինման խնդիր ունի․ Euractiv

ԵՄ կառավարությունները և պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչները դժվարություններ են ունենում վերազինման ծրագրի իրականացման իրենց ջանքերը համակարգելու հարցում. հաղորդում է Euractiv-ը՝ հղում անելով Բրյուսելում շաբաթներ շարունակ անցկացված պաշտպանական համաժողովներին։ Հրապարակման մեջ նշվում է, որ արդյունաբերության պաշտոնյաների խոսքով՝ իրենք հաճախակի են բախվում անհաղթահարելի խոչընդոտների, քննարկումները խաթարվում են հակասական հայտարարություններով, իսկ ծրագրերը հաճախակիորեն կասեցվում են ազգային շահերի պատճառով։ Անցյալ … Read more

ՀՀ-ում է Հնդկաստանի զինված ուժերի բարձրաստիճան պատվիրակությունը • Tribune.am

Փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Չի բացառվում՝ իշխանությունը կարգալույծ հոգևորականներին առաջարկի ծառայության անցնել բանակում․ Զաքարյան

Որքանով հասկանում եմ հրապարակված հրամանից ՊՆ-ում որոշել են հրաժարվել Եկեղեցու՝ ԶՈւ անձնակազմին տասնամյակներով մատուցած հոգևոր ծառայությունից՝ որոշելելով ստեղծել սեփական «հոգևոր ծառայությունը»․ Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը։ «Չի բացառվում, որ Եկեղեցու՝ տարբեր պատճառներով կարգալույծ եղած նախկին հոգևորականներին առաջարկեն ծառայության անցնել «մայորի» և «կապիտանի» կոչումներին համապատասխան՝ ավագ գնդերեց և գնդերեց՝ ոչ հրամանատարական … Read more

Գնդերեցները հրաժարվել են միանալ Փաշինյանի հակաեկեղեցական ծրագրին․ Զոհրաբյան

ՀՀ Զինված ուժերում 42 հոգևորականից միայն 8-ն են ծառայելու, որպես ժամկետային ծառայող՝ ԶՈՒ ԳԾ բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ, մնացած 34-ը այլևս չեն ծառայելու․ Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Զինված ուժերի հոգևոր ծառայության մեջ ներգրավված են եղել 42 հոգևորական, որոնցից 8֊ը՝ ժամկետային զինծառայող՝ սարկավագի կարգավիճակով, իսկ 34-ը՝ կամավոր՝ Մայր Աթոռի կողմից նշանակված հոգևորականներ, … Read more

Առիթը գնդերեցների հրաժարվելն էր միանալ Փաշինյանի հակաեկեղեցական ծրագրին – Live News

Փաստաբան Արա Զոհրաբյան․ «Պաշտպանության նախարարը «լուծարեց» Զինված ուժերում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր ծառայությունը 1997թ․ նոյեմբերի 13-ին նախկին Ամենայն Հայոց Կաթողիկոս երջանկահիշատակ Գարեգին Ա֊ի և նախկին ՀՀ պաշտպանության նախարար երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի կողմից ՀՀ Զինված ուժերում ստեղծվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հոգևոր ծառայությունը (այսուհետ՝ Հոգևոր ծառայություն): ՀՀ պաշտպանության նախարարի 19.07.2000թ․ թիվ 728 հրամանով գործածության մեջ … Read more

Պատերազմական իրավիճակում վճռորոշը պահեստազորն է․ Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել՝ ընդգծելով տարածքային պաշտպանության համակարգի զարգացման և պահեստազորի պատրաստության կարևորությունը։ Նախարարը նշել է, որ պահեստազորի պատրաստվածությունն այսօր պաշտպանության նախարարության առաջնահերթ նպատակներից է։ «Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է։ Վարժական հավաքները հնարավորություն են նաև մեր ժամկետայինների համար՝ պատրաստությամբ ավելի ակտիվ զբաղվելու», — … Read more