Պապիկյան-Չաուհան հանդիպում՝ անվտանգության հարցերի շուրջ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է պաշտոնական այցի շրջանակում Հայաստանում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին:

Գեներալ Չաուհանը հայտնել է Հնդկաստանի զինված ուժերի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության զարգացումն առկա ուղղություններով և նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

The post Պապիկյան-Չաուհան հանդիպում՝ անվտանգության հարցերի շուրջ appeared first on Tribune.am.

Leave a Comment