Պատմագիտությունը թուրք–ադրբեջանական նվաճողական քաղաքականության ամրապնդման գործիք

Պատահականորեն համացանցում տեսա ադրբեջանցի 91-ամյա փիլիսոփայության դոկտոր Իսրաֆիլ Մամեդովի «Բաց նամակ Բակուր Կարապետյանին» տեսանյութը, որը հայերեն ընթերցում էր ոմն Հասան Օմարը։ Իսրաֆիլ Մամեդովը հայտնի է հակահայկական, հայոց մշակույթը խեղաթյուրող, հայ ժողովրդի գոյությունը մերժող հոդվածներով։ Հիշում եմ նրա «Иреван один из ранних культурных центров Ажербайджана» հոդվածը։ Նրա ատելությունը հայերի, ամեն հայկականի հանդեպ ատելությունն ու թշնամանքը չափ … Read more

84-ամյա արձակագիր Բակուր Կարապետյանի դատական գործը շարունակվում է

Հոկտեմբերի 3-ին Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում նշանակվել էր Անգին Ղուկասյանի հայցն ընդդեմ Բակուր Կարապետյանի գործով հերթական նիստը: Դատարան էին ներկայացել Ղուկասյանի փաստաբանն ու Բակուր Կարապետյանն առանց փաստաբանի: Այս գործը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում է 2024 թ. մարտի 20-ից, երբ էլեկտրոնային եղանակով հայցվորը դիմեց դատարան: Հայցը արձակագիր, հրապարակախոս, հինգ տասնյակ … Read more

Ծաղկունքի մատուռները

Սկիզբը՝ այստեղ: Ծաղկաձորյան հանդիպումներ Ծաղկունքի  մատուռները Մեսրոպ Մանուկյանը ցույց տվեց սյուների վրա կառուցված երկաթգիծն ու ասաց, որ այն այնպես էլ իրականություն չդարձավ։ Պատմեցի, որ 1961 թվականին, երբ Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանող էի, ինձ մոտ հղացավ ասինխրոն էլեկտրական շարժիչը միագիծ դարձնելու գաղափարը, որի միջոցով կարելի էր միագիծ սահող երկաթուղի պատրաստել։ Իմ գծագրերը առաջարկեցի իմ դասախոսներին։ Ինձ … Read more

Ծաղկաձորյան հանդիպումներ

1.ՀԳՄ գրողների տունը Ծաղկաձորը վառ դեղին ծաղիկների հրացոլքի օղակում է հայտնվել։ Ասես արեւը հազարավոր մասերի է բաժանվել ու հաշվի առնելով բնակավայրի անունը, լցվել նրա հնարավոր կանաչ գոտիները, անտառի բացատները։ Հինգերորդ տարին է, ինչ այստեղ չեմ եղել։ «Հացատան» փոխարեն բուսնել է բազմահարկ մի շինություն։ Աջ կողմում անճոռնի ու բարձր, Ծաղկաձորին անհարիր պարիսպներ  են գոյացել, փորձելով ինչ-որ … Read more

84-ամյա արձակագրի գործով դատական նիստը հետաձգվեց

2024 թ. մարտի 20-ին էլեկտրոնային եղանակով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին է դիմել Անգին Ղուկասյանը: Արձակագիր, հրապարակախոս, հինգ տասնյակ գրքերի հեղինակ, «Շուշի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, 84-ամյա Բակուր Կարապետյանը ներկայացել էր այս անգամ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Էրեբունի նստավայր): Նախորդ անգամ մենք տեղեկացրել էինք, որ նախկինում նա ծանուցվում էր … Read more