Նախարար Սարգսյանը կարևորել է բիոմետրիկ համակարգի ներդրման գործընթացը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 15-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ներկայացուցիչների հետ։ Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ-ից։ Արփինե Սարգսյանը կարևորել է նախարարության և գործակալության համատեղ աշխատանքը և ընդհանուր նպատակներին միտված քայլերի արդյունավետությունը՝ ընդգծելով, որ արդյունքում հնարավոր է եղել բալանսավորված ձևով սինքրոնիզացնել բոլոր մոտեցումներն ու գտնել ճիշտ լուծումներ։ Արձանագրելով թվայնացման … Read more

ՆԳ նախարարը և ԵՄ դեսպանը ճաշի ընթացքում քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Հայաստանում ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների հետ աշխատանքային ճաշի ընթացքում քննարկել է վիզաների ազատականացման գործընթացն ու Գործողությունների ծրագիրը։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Արփինե Սարգսյանը մանրամասն ներկայացրել է Գործողությունների ծրագրի մաս կազմող, ընթացիկ բարեփոխումները և պատասխանել դեսպանների հարցերին։

Վասիլիս Մարագոսը կարևորել է ՀՀ-ի հետ համատեղ ծավալուն աշխատանքն ու քաղաքացիակենտրոն մոտեցումները՝ նշելով, որ դրանք նպաստում են բարեփոխումների արդյունավետ իրականացմանը և կարիքների առաջնահերթ հաշվառմանը

Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել «Հաշվետու, արդյունավետ և գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում և փրկարար ծառայությունում» ծրագրի բացման արարողությունը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ԵԱՀԿ քարտուղարության կոնֆլիկտների կանխարգելման կենտրոնի Գործառնական ծառայության տնօրենի տեղակալ Շոն Դե … Read more

Արփինե Սարգսյանը Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյայի հետ քննարկել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները

Նոյեմբերի 5-ին վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցերով հայկական կողմի բարձրաստիճան պաշտոնյա, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներին։ Հայտնում են ՆԳՆ-ից: Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալը նոյեմբերի 5-ից 6-ը գտնվում է Հայաստանում՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը հայկական կողմին … Read more

Կկալանավորվե՞ն լրագրողները․ Արփինե Սարգսյանը խուսափեց պատասխանից

«Ինչքան ուսումնասիրել ենք, որպես կանոն՝ ոստիկանությունը պատշաճ իրականացրել է իր առաջ դրված խնդիրները։ Ես պիտի փաստեմ, որ ոստիկանությունը տեղում հասարակական կարգ ու անվտանգություն է ապահովում։ Այդ թվակազմն ուժերի ներկայացվածության միտված է նրան, որ նման իրավիճակները կառավարելիության դաշտում լինեն։ Միջանձնային շփումներում որևէ խոսակցություն բացառել չի կարող։ Եթե որևէ մեկը գտնում է՝ կա վիրավորանք, զրպարտություն, դրա համար … Read more

Արաբկիրի փոխոստիկանապետը ի՞նչ էր կորցրել Հովհաննավանքում․ Գեղամ Մանուկյանը՝ Արփինե Սարգսյանին

Հայաստանի Հանրապետությունում ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ ձևավորում են լոկ մեկ պատճառով, որի անունը Նիկոլ Փաշինյան է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Տիկին Սարգսյան, շնորհավորում եմ, որ ստեղծվել է ոստիկանական գվարդիան։  Ես այսօր խոսելու եմ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության ոստիկանների։ Շնորհավորում եմ, որ ստեղծել եք ոստիկանության գվարդիան և առաջին բանը, որ … Read more

Եթե զբաղվածությունս թույլ տա, կմասնակցեմ․ Արփինե Սարգսյանը՝ կարգալույծ քահանայի պատարագի մասին

  «Ոստիկանությունը պատշաճ կերպով իրականացրել է իր առջև դրված խնդիրները։ Հիմնականում ոստիկանության գնահատմամբ որոշ իրավիճակներ եղել են միջանձնային հարաբերությունների տրամաբանության մեջ, որոնք որ վարույթի, այսպես ասեմ, առերևույթ փաստական հիմքեր չեն առաջացրել: Եթե գտնում եք, որ որևէ մեկի նկատմամբ կա առերևույթ հանցանքի տարրեր, դուք ազատ եք ներկայացնելու հաղորդում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳ … Read more

3-ամյա երեխային սպանել է հայրը՝ խեղդամահ անելով. ՆԳ նախարար. տեսանյութ • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Եթե 125 հազար դոլարանոց մեքենայի փոխարեն 80 հազարանոցով գնվեր, խնդիր կլինե՞ր. Աննա Գրիգորյանը՝ Արփինե Սարգսյանին

«Վերջերս ձեզ համար գնվել է մեքենա՝ 125 հազար դոլար արժողությամբ: Դուք այդ որոշման մեջ մասնակցություն ունեցե՞լ եք, թե՞ ոչ: Եթե 80 հազար դոլարով մեքենա գնվեր, ձեզ համար խնդիր կլինե՞ր»,- բյուջետային քննարկման ժամանակ դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: «Մեքենան ձեռք չի բերվում Արփինե Սարգսյան անձի համար, այլ՝ ՆԳ նախարարի … Read more

Շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 415 կգ թմրամիջոց. առգրավված թմրամիջոցների քանակը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է

Ներքին գործերի նախարարության վարած քաղաքականությանը համահունչ, որպես առաջնահերթ ուղղություն շարունակել է մնալ նաև  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը․ այս մասին այսօր 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Այս տարի հաստատվել է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունն ու դրանից … Read more