Արցախի ԱԺ նախագահի թեկնածուի շուրջ քննարկումներ են ընթանում. Նժդեհ Իսկանդարյան

Արցախի Ազգային ժողովի նախագահի թեկնածուի շուրջ քննարկումներ են ընթանում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Արցախի ԱԺ-ն քննարկումներ է անում, սպասենք տեսնենք ինչ-որ թեկնածուի շուրջ կոնսենսուս կլինի՞»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի Աշոտ Դանիելյանը հայտարարեց, որ հրաժարվում է Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից։

Խնդիրը այն քաղաքականությունն է, ինչի հետևանքով արցախցին այսօր դարձել է անպաշտպան. Նժդեհ Իսկանդարյան

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը գրում է. «ՀՀ վարչապետի և մեր հայրենակցուհու միջև տեղի ունեցած միջադեպը պատահական դրվագ չէր։ Սա ՀՀ իշխող թիմի իրական պատկերն է, նրանց վերաբերմունքի բացահայտ դրսևորումը սեփական ժողովրդի նկատմամբ։ Սա այս իշխանությունների էությունն է։ Սկզբում՝ վիրավորանք։ Հետո՝ դասական մանևր․ «ես նման բան չեմ ասել»։ Եվ վերջում՝ «պատրաստ եմ ներողություն խնդրել» գրառումը։ Սա … Read more

Արցախում պայթյունից տուժած ընտանիքը հայտնվել է փողոցում․ պատասխանատվությունը կրում է ՀՀ վարչապետը

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը գրում է․ «2023թ. ՎՔՆ պահեստի պայթյունից զոհվածների ընտանիքների կարգավիճակի չլուծված լինելը արդեն բերել է կոնկրետ ողբերգության․ միայնակ մայրը՝ երկու անչափահաս երեխաների հետ, երկու ամիս է չի կարողանում վճարել տան վարձը և այսօր հայտնվում է փողոցում։ Իր աշխատանքով հազիվ է ապահովում սննդի նվազագույն կարիքները։ Սա ՀՀ կառավարության անգործության ուղիղ հետևանքն է, և … Read more