Ով իր այգում մի ծիրանի ծառ ունի, իրեն համարում է կանաչապատման մասնագետ. Արմեն Բեգոյան

«Այս տարի կատարված աշխատանքները գերազանցում են 2024թ կատարվածը, եւ մենք տարեցտարի ավելի բարձր նշաձող ենք մեզ համար հայտարարում»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը: «Այս տարի ունեցել ենք 2 նորություն, մեկը ձմեռային մշտադալարների տունկն է. մեր գիտնականները խորհուրդ տվեցին, որ մշտադալար ասեղնատերեւավորների տունկը ավելի՝ հաջող, կպչողականությունը ավելի … Read more

Հենց Խնկո Ապոր գրադարանն է խնդրել հատել ծառը, այն խարխլում էր շենքի հիմքը, կար տապալման վտանգ. Արմեն Բեգոյան

«Հենց հիմա Խնկո-Ապոր գրադարանի դեմի կանաչ ծառը վարի տվին» ,- ֆեյսբուքի իր էջում գրել է ճարտարապետ Արսեն Կարապետյանը: Aravot.am-ը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանից հետաքրքրվեց, թե ինչու է հատվել ծառը, եւ ինչին էր այն խանգարում: «Այդ ծառը գտնվում է Խնկո Ապոր գրադարանի տարածքում, որը քաղաքապետարանի տիրույթում չէ: Խնկո Ապոր գրադարանը վաղուց … Read more

20-30 մետրանոց բարդին կիսատապալվել է բնակելի շենքի վրա. Արմեն Բեգոյան

«Միայն անցած տարի Երեւան քաղաքի կանաչ տնկարկներից դուրս են բերվել 1500 չորացած ծառեր: Կազմակերպությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում չոր եւ տապալման ենթակա ծառերի հատման եւ տարածքներից դուրս բերման հարցը: Սակայն լինում են դեպքեր, իսկ դրանք հիմնականում բարդի ծառատեսակներն են, երբ ունենում ենք քամիներից դրանց տապալման կամ կիսատապալման դեպքեր, որոնց ժամանակ առաջանում է մեծ … Read more